484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը պատգամավորի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին
14:06
24 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Oգոստոսի 23-ին ժամը 23:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Արթուր Ավագյանը Աճառյան պողոտայում վրաերթի է ենթարկել  28-ամյա Էդգար Սնխչյանին, հաղորդում է shamshyan.com կայքը:

Վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշվում է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայել է տեխզննման կտրոնը, իսկ մեքենայի վրա տեղադրված է եղել օրենքով արգելված գերձայնային համակարգ:

Հրապարակման մեջ նշված է, որ Toyota-ի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում, և մեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանին, իսկ վրաերթի հեղինակ Ա. Ավագյանը Կ. Ավագյանի եղբայրն է, ով աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր, վրաերթի ենթարկվածն էլ ՍՊԸ-ի տնօրեն է, ով զբաղվում է տորթերի պատրաստմամբ ու առաքմամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:


Մի քանի ժամ առաջ Կարեն Ավագյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այս դեպքի կապակցությամբ. «Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։ Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։

Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետևում ընթացքին ու անաչառությանը:

Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:

Պատգամավորը խնդրել է անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել իրենց և տուժողի ընտանիքիների ցավը:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում: