478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կարճվել է աղբամանները վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը
18:17
21 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա  կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։

Ինչպես նշված է ՀՀ քննչական կոմիտեի կայքում, «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել  առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող շուրջ 40 աղբամաններ՝  այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

«Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան 8 հասցեի դիմացի ճանապարհահատվածից  առգրավվել են   «Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղին պատկանող աղբամանները, նշանակվել դատաապրանքագիտական փորձաքննություն։

Քննությամբ պարզվել է, որ  աղբամանները վնասվել են մասամբ և ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ Սանիտեկ» ՍՊԸ-ի  հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ  ընկերությունն այլևս որևէ բողոք-պահանջ չունի։ Նախաքննության արդյունքներով՝ քննիչը  որոշում է կայացրել  հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:40
22 Օգոստոսի 2017
78–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
78–ամյա Քնարիկ Գալստյանը որոնվում է որպես անհետ կորած։
18:55
22 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը շարասյուն է ուղարկել Վրաստան անտառային խոշոր հրդեհը մարելու համար
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք։
17:13
22 Օգոստոսի 2017
Աբխազիայում դաժանորեն ծեծել են հայազգի ոստիկանի
Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
15:28
22 Օգոստոսի 2017
Մանրամասներ Վրաստանում տուժած հայերի առողջական վիճակի մասին
Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
14:42
22 Օգոստոսի 2017
Տղամարդը ծանր վիրավորվում է ստացել ավազակային հարձակման ընթացքում
Հարուցվել է քրեական գործ. տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
13:04
22 Օգոստոսի 2017
Երևանի բնակելի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել։
12:28
22 Օգոստոսի 2017
ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը  բախվել է տրակտորին:
12:25
22 Օգոստոսի 2017
Հիվանդանոցում մահացել է վրաերթից մահացած փոքրիկի պապը
Օգոստոսի 20-ին ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
11:00
22 Օգոստոսի 2017
Տղամարդն ինքնասպան է եղել կնոջ հետ ունեցած վեճից հետո
Նախօրեին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Երևանում։
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։