478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հարցաքննել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին. ԶԼՄ
14:33
19 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Air Armenia» ավիաընկերության տնօրենին ծեծելու դեպքի կապակցությամբ հարցաքննել են նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը գրում է, որ Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առևանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել։

Նախօրեին հաղորդագրություն էր ստացվել, որ ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին գործի նյութերը։

«Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։  Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝  պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը  և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար», – նշել էին ՔԿ մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 17-ին Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով։

Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի «Հերացի» համալսարանական կլինիկա` գլխուղեղի ցնցումով, քթոսկրի կոտրվածքով և բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Հաշվեհարդարի պատճառների մասին Ավետիսյանը խոստացել է պատմել առաջիկայում։

Սակայն դեռ շաբաթ օրը Air Armenia–ի տնօրենի կինը` Իզաբելլա Մելքումյանը, մեղադրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ամուսնուն առևանգելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Նրա խոսքով` Air Armenia–ն պարտքեր ունի «Տարոն–ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին, որն էլ դիմել է ՀՖՖ–ի նախագահին` պարտքը վերադարձնելու հարցում օգնելու խնդրանքով։

Մելքումյանը Yerevannews.am–ին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահը իր ամուսնուն հրավիրել է Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանից ոչ հեռու գտնվող սրճարաններից մեկը։ Ավելի ուշ, ըստ նրա, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի թիկնապահները ծեծել են Ավետիսյանին և տարել նրան ֆուտբոլային ակադեմիայից ոչ հեռու գտնվող շենք։

Այնուհետև տեղեկություն ստացվեց, որ Air Armenia–ի ղեկավարը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» համալսարանական կլինիկա։

Ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել այս ամենի կապակցությամբ։

Սա առաջին անգամ չէ, որ ծեծելու հետ կապված գործում շրջանառվում են ՀՖՖ–ի հետ կապ ունեցող մարդկանց անունները։

2012 թվականի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հաստատության անվտանգության աշխատողները դաժան ծեծի էին ենթարկել երեք զինվորական բժիշկների։ Նրանցից մեկը` բժշկական ծառայության 33–ամյա մայոր, երկու երեխաների հայր Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց` գիտակցության չգալով։

Միաժամանակ ուրբաթ տեղեկատվություն էր ստացվել, որ Air Armenia ավիաընկերության հաշվեկշռին ընկերության բաժնետեր, «East Prospect Fund»  ներդրումային հիմնադրամից ստացվել են 68.6 մլն դոլարի պարտատոմսեր։ Իրականացված ներդրումներն «Էյր Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն են, որոնք կարող է տնօրինել` ելնելով անհրաժեշտությունից և դրված նպատակներից։

2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը որոշեց վերակազմավորել ֆինանսները և թռիչքների ժամանակացույցը` դադարեցնելով ավիաչվերթերը։ Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին, որ ԶԼՄ–ներում ընկերության խնդիրների մասին տարածած տեղեկությունը հանգեցրել է վաճառքների կրճատմանը 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը հասել է կրիտիկական նվազագույնի։

Իսկ 2014 թվականի դեկտեմբերին Air Armenia–ի բաժնետոմսերի 49 տոկոսին տիրապետող «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը պարտավորվել է 30 մլն դոլար ներդնել ընկերությունում և նոր ինքնաթիռներ բերել` ավիապարկի ընդհանուր թիվը հասցնելով 5 ինքնաթիռի։

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության` 2013 թվականի ապրիլի 1–ին հայտարարած սնանկության մասին ընթացակարգից հետո Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցավ ուղևորափոխադրումների իրականացմանը։ 

«East Prospect Fund»–ն արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում և իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային գործընկերություն։ Հիմնադրամի ակտիվների ծավալը դրա ներկայացուցիչները գնահատում են 2.5 մլրդ դոլար։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: