482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման
20:12
12 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգերորդ կայազորային զինվորական դատարանը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կկրի խիստ ռեժիմի գաղութում։Լրացուցիչ պատիժ տուգանքի տեսքով չի կիրառվել։

Պերմյակովը մեղավոր է ճանաչվել դասալքություն զենքով, զենք–զինամթերքի հափշտակում, զենք–զինամթերքի անօրինական ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում հանցագործությունների մեջ։ Իսկ սպանության գործով արդեն կզբաղվեն հայկական դատական ատյանները։

Աղմկահարույց գործի դատավարությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Գյումրիում։ Պերմյակովի ցուցմունքները, որը նա տվել է նախաքննության ժամանակ, կարդացվել են դատական նիստի ընթացքում, քանի որ ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ։

Քննությանը նա հայտնել է, որ իր զոհերի տանը նա գտնվել է ոչ ավել քան 15 րոպե, փորձել է գումար գտնել, որպեսզի անցնի հայ–թուրքական սահմանը։

Ցուցմունքի համաձայն, նա վերցրել է ավտոմատը, որպեսզի պաշտպանվի շներից, հետագայում ուզել է վաճառել զենքը։

Պերմյակովը պնդում է, որ պատահական տուն է մտել, որտեղ մարդիկ էին քնած, սակայն նրանք արթնացել են, նա վախեցել և սպանել է նրանց։

Ցուցմունքի համաձայն, զորամասը լքելու որոշումը նա ինքնուրույն է կայացրել։

102-րդ ռազմակայան ղեկավարը գեներալ–մայոր Վլադիմիր Ուստինովը, որը դատավարության ժամանակ ներկայացնում էր տուժող կողմին, հայտնել է դատարանին, որ Պերմյակովի վերաբերյալ մինչև միջադեպը ոչ մի բողոք չի ներկայացվել, առողջությունից չի բողոքել, բժիշկներին չի դիմել, գործընկերների հետ նորմալ հարաբերություններ է պահպանել, տեղի բնակիչների հետ չի շփվել։

Դատարան է ներկայացվել փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն հանցագործության կատարման ժամանակ նա մեղսունակ է ճանաչվել և չի գտնվել թմրանյութերի կամ ոգելից խմիչքների ազդեցության տակ։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։ Ռուս զինծառայողին մեղադրանք է առաջդրվել, նա ձերբակալվել է հայ–թուրքական սահմանին և ընդունել է իր մեղքը։

Հունիսի 26–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությամբ և դատավարությամբ կզբաղվեն հայկական մարմիններն ու ատյանները։ Երևանում կարծում են, որ սպանության մասով գործի և հետագա դատավարության փոխանցումը Հայաստանի քննչական կոմիտեին վկայում է գործընկերության և եղբայրության ոգու առկայության մասին և ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ–ռուսական համաձայնագրի դրույթներին։

Հուլիսի 18–ին քրեական գործի ինը հատորները առանձին դատավարությամբ փոխանցվել են ՀՀ ՔԿ–ին։

Հայաստանի քննչական կոմիտեն պարբերաբար հրապարակել է որոշ փաստեր և մանրամասներ, որոնք կապված են քրեական գործի քննության հետ։ Մասնավորապես, փորձաքննությամբ հերքվել է ԱԿՍ–74 ավտոմատի վրա խլացուցիչի առկայության վարկածը, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում։ Բացի այդ, փորձագետները սահմանել են, որ դեպքի վայրում գտնված պարկուճներն ու փամփուշտները բաց են թողնվել մեղադրյալին պատկանող ավտոմատից, իսկ այնտեղ գտնվող առարկաների վրա հայտնաբերվել են Պերմյակովի ԴՆԹ–ի հետքերը։ Այսպես, Քննչական կոմիտեի տվյալներով, Պերմյակովի ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում  է Ավետիսյանների տան գազի սալիկի վրա թողած ծխախոտի մնացորդի ԴՆԹ–ի գենետիկ բնութագրության հետ։ ԴՆԹ–ի համանման հետքեր են հայտնաբերվել նաև հանցագործության վայրում թողած սվին–դանակի պատյանի և կոթի, սվին–դանակի և ԱԿՍ-74 ինքնաձիգի կաշեփոկի, պահունակի և պայուսակի վրա։

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունն ընթացել է ռուս և հայ իրավապահների սերտ փոխգործակցությամբ։ Դեռևս հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները` Աղվան Հովսեփյանն ու Ալեքսանդր Բաստրիկինը, ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն ստեղծվել է համակարգող շտաբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ավելի արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Շտաբը բաղկացած է 10 մարդուց, շտաբում ներառված են նաև քրեագետներ։ Հունվարին Բաստրիկինն այցելել էր Երևան քննությունը համակարգելու նպատակով։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ համակարգող շտաբի քննության ընթացքում որևէ խոչընդոտի չեն բախվել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
23 Հոկտեմբերի 2017
Փլուզում Ախթալայի կոմբինատում. 38–ամյա աշխատողը մահացել է
Այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։
13:43
23 Հոկտեմբերի 2017
Վայոց Ձորում ՈՒԱԶ–ն ընկել է ձորը. ժամկետային զինծառայող է մահացել
Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Վայոց Ձորում։
12:54
23 Հոկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
11:58
23 Հոկտեմբերի 2017
Արմավիրում բնակելի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 14–ից ավելի ընտանիք մնացել է անօթևան (ՖՈՏՈ)
Նախօրեին Արմավիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 14 ընտանիք մնացել է անօթևան։
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։