478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Պերմյակովը հայտարարում է, որ չէր ցանկանում ոչ ոքի սպանել և կրակել է «վախեցնելու» համար
12:40
12 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, որի նկատմամբ դատավարությունը սկսվել է չորեքշաբթի Գյումրիում, քննության ընթացքում հայտարարեց, որ ի սկզբանե չի պատրաստվում ոչ ոքի սպանել, այլ կրակ է բացել, որպեսզի «վախեցնի»։

Քանի որ մեղադրյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, այդ պատճառով դատական նիստի ընթացքում ընթերցեցին նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները։

Նա հաղորդեց, որ իր զոհերի տանը գտնվել է 15 րոպեից ոչ ավել, փորձել է գումար գտնել, որպեսզի անցնի ռուս–հայկական սահմանը, իսկ հետո վերադառնա Ռուսաստան։

Ցուցմունքների համաձայն, նա հրացանը վերցրել է, որպեսզի պաշտպանվի շներից, զենքը հետագայում ցանկացել է վաճառել։

Պերմյակովը պնդում է, որ մտել է պատահական տուն, որտեղ մարդիկ քնած են եղել, բայց նրանք արթնացել են, նա վախեցել է և կրակել։
 
Ցուցմունքների համաձայն, զորամասը լքելու որոշումն էլ ինքնուրույն է կայացրել։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Ընտանիքի վեց անդամները մահացել էին տեղում, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Փոքրիկի կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները։ Վեց ամսական փոքրիկի առողջական վիճակին հետևում էր հայտնի ռուս մանկաբույժ, Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը։ Սակայն բժիշկներն անզոր գտնվեցին։

Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։

Հունիսի 26–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությամբ և դատավարությամբ կզբաղվեն հայկական մարմիններն ու ատյանները։ Երևանում կարծում են, որ սպանության մասով գործի և հետագա դատավարության փոխանցումը Հայաստանի քննչական կոմիտեին վկայում է գործընկերության և եղբայրության ոգու առկայության մասին և ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ–ռուսական համաձայնագրի դրույթներին։

Հուլիսի 18–ին քրեական գործի ինը հատորները առանձին դատավարությամբ փոխանցվել են ՀՀ ՔԿ–ին։

Հայաստանի քննչական կոմիտեն պարբերաբար հրապարակել է որոշ փաստեր և մանրամասներ, որոնք կապված են քրեական գործի քննության հետ։ Մասնավորապես, փորձաքննությամբ հերքվել է ԱԿՍ–74 ավտոմատի վրա խլացուցիչի առկայության վարկածը, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում։ Բացի այդ, փորձագետները սահմանել են, որ դեպքի վայրում գտնված պարկուճներն ու փամփուշտները բաց են թողնվել մեղադրյալին պատկանող ավտոմատից, իսկ այնտեղ գտնվող առարկաների վրա հայտնաբերվել են Պերմյակովի ԴՆԹ–ի հետքերը։ Այսպես, Քննչական կոմիտեի տվյալներով, Պերմյակովի ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում  է Ավետիսյանների տան գազի սալիկի վրա թողած ծխախոտի մնացորդի ԴՆԹ–ի գենետիկ բնութագրության հետ։ ԴՆԹ–ի համանման հետքեր են հայտնաբերվել նաև հանցագործության վայրում թողած սվին–դանակի պատյանի և կոթի, սվին–դանակի և ԱԿՍ-74 ինքնաձիգի կաշեփոկի, պահունակի և պայուսակի վրա։

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունն ընթացել է ռուս և հայ իրավապահների սերտ փոխգործակցությամբ։ Դեռևս հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները` Աղվան Հովսեփյանն ու Ալեքսանդր Բաստրիկինը, ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն ստեղծվել է համակարգող շտաբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ավելի արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Շտաբը բաղկացած է 10 մարդուց, շտաբում ներառված են նաև քրեագետներ։ Հունվարին Բաստրիկինն այցելել էր Երևան քննությունը համակարգելու նպատակով։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ համակարգող շտաբի քննության ընթացքում որևէ խոչընդոտի չեն բախվել։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
19 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում, 2 մարզ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
«Opel Astra» ավտոմեքենայի 2 ուղևոր տեղում զոհվել է։
13:58
19 Օգոստոսի 2017
Mercedes-ի վարորդը մահացել է Կապանում տեղի ունեցած ՃՏՊ-ում
Գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Կապան քաղաքում:
11:33
18 Օգոստոսի 2017
Մոխրացած դի է հայտնաբերվել ավտոմեքենայում
Նախօրեին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենա է հայտնաբերվել։
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ: