478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում
11:34
12 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, որի դատավարությունը չորեքշաբթի մեկնարկել է Գյումրիում, իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ դատավարության ընթացքում։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։

Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։

Դատի ընթացքում Պերմյակովը խնդրել է որպես հիմք ընդունել քննության ժամանակ տված ցուցմունքները։

Ռուսաստանի կայազորային դատարանը, որը գտնվում է Հյուսիս–կովկասյան շրջանային զինվորական դատարանի ենթակայության ներքո, դատավճիռ կներկայացնի երեք մեղադրանքով` դասալքություն զենքով, զենք–զինամթերքի հափշտակում, զենք–զինամթերքի անօրինական ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում։ Իսկ սպանության գործով արդեն կզբաղվեն հայկական դատական ատյանները։

Հունիսի 26–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությամբ և դատավարությամբ կզբաղվեն հայկական մարմիններն ու ատյանները։ Երևանում կարծում են, որ սպանության մասով գործի և հետագա դատավարության փոխանցումը Հայաստանի քննչական կոմիտեին վկայում է գործընկերության և եղբայրության ոգու առկայության մասին և ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ–ռուսական համաձայնագրի դրույթներին։

Հուլիսի 18–ին քրեական գործի ինը հատորները առանձին դատավարությամբ փոխանցվել են ՀՀ ՔԿ–ին։

Հայաստանի քննչական կոմիտեն պարբերաբար հրապարակել է որոշ փաստեր և մանրամասներ, որոնք կապված են քրեական գործի քննության հետ։ Մասնավորապես, փորձաքննությամբ հերքվել է ԱԿՍ–74 ավտոմատի վրա խլացուցիչի առկայության վարկածը, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում։ Բացի այդ, փորձագետները սահմանել են, որ դեպքի վայրում գտնված պարկուճներն ու փամփուշտները բաց են թողնվել մեղադրյալին պատկանող ավտոմատից, իսկ այնտեղ գտնվող առարկաների վրա հայտնաբերվել են Պերմյակովի ԴՆԹ–ի հետքերը։ Այսպես, Քննչական կոմիտեի տվյալներով, Պերմյակովի ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում  է Ավետիսյանների տան գազի սալիկի վրա թողած ծխախոտի մնացորդի ԴՆԹ–ի գենետիկ բնութագրության հետ։ ԴՆԹ–ի համանման հետքեր են հայտնաբերվել նաև հանցագործության վայրում թողած սվին–դանակի պատյանի և կոթի, սվին–դանակի և ԱԿՍ-74 ինքնաձիգի կաշեփոկի, պահունակի և պայուսակի վրա։

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունն ընթացել է ռուս և հայ իրավապահների սերտ փոխգործակցությամբ։ Դեռևս հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները` Աղվան Հովսեփյանն ու Ալեքսանդր Բաստրիկինը, ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն ստեղծվել է համակարգող շտաբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ավելի արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Շտաբը բաղկացած է 10 մարդուց, շտաբում ներառված են նաև քրեագետներ։ Հունվարին Բաստրիկինն այցելել էր Երևան քննությունը համակարգելու նպատակով։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ համակարգող շտաբի քննության ընթացքում որևէ խոչընդոտի չեն բախվել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։
11:37
15 Օգոստոսի 2017
Հայաստանի հյուսիս–արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Հայաստնի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օգոստոսի 15–ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցել Հայաստանում։
22:56
14 Օգոստոսի 2017
Գողությու՞ն, թե՞ սեր շոկոլադի հանդեպ. Գերմանիայում 20 տոննա շոկոլադով կցասայլ են գողացել
Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում անհայտ անձինք բեռնատար կցասայլ են գողացել, որում 20 տոննա քաղցրավենիք է եղել:
18:32
14 Օգոստոսի 2017
Կոտայքում նորածին է հայտնաբերվել ծառի տակ
Արտակարգ դեպք է գրանցվել հանգստյան օրերին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
14:34
14 Օգոստոսի 2017
Սևանում ռուս զինծառայող է խեղդվել
Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ Սևանա լճում լողալու ժամանակ։

11:36
14 Օգոստոսի 2017
ՌԴ ԱԻՆ–ը կարող է ինքնաթիռ տրամադրել Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքների համար
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին: