484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Իստրինսկի ջրամբարի մոտակայքում տեղի ունեցած արտակարգ պատահարի զոհերի թվում հայեր կան
10:34
10 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտակայքում իրար են բախվել հիդրոինքնաթիռն ու ուղղաթիռը։ Ըստ LifeNews–ի հրապարած զոհերի ցուցակի` զոհերի թվում հայեր կան։

Նախօրեին երեկոյան Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 20։20–ին իրար են բախվել Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը (RA-67523 բորտային համարանիշով) և Robinson-44 տիպի մասնավոր ուղղաթիռը։ Բախումը տեղի է ունեցել Իստրինսկի ջրամբարի մոտակայքում` ափային գծից 500 մետր հեռավորության վրա։

Ինչպես հայտնում է LifeNews–ը, մասնավոր հիդրոինքնաթիռում եղել են օդաչու Միխայիլ Երմոլչևը և չորս ուղևորներ` Լարիսա Մանուկյանը, Պարույր Մանուկյանը, երկու անչափահաս երեխաներ` Էրիկը (ազգանունը պարզված չէ) և Աֆելյա Գ.–ն։

Ուղղաթիռում բացի փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Բուխտիյարովից, եղել են նաև երեք ուղևորներ` Օլգա Բագրովան, Ելիզավետան (ազգանունը պարզված չէ), Մամեդ Ռեզաևը։

Ինչպես հաղորդում է LifeNews–ը, առաջ է քաշվում պատահարի երեք վարկած, որոնց թվում է նաև հիդրոինքնաթիռի օդաչուի սխալը։ Պատահարի ականատեսների խոսքերով` նա իրեն բավականին ագրեսիվ է դրսևորել օդում։ Սակայն բացառված չէ, որ ավիավթարի պատճառը տեխնիկայի անսարքությունն է։

Ռոսավիացիայի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ Cessna տիպի ինքնաթիռը օդ է բարձրացել Շևլինոյի թռիչքուղուց և թռչել Իստրինսկի ջրամբարի վրայով` չտեղեկացնելով դիսպետչերական ծառայություններին։ Իսկ Robinson ուղղաթիռն օդ է բարձրացել Լեչիշչևո թռիչքուղուց և այդ մասին տեղեկացրել դիսպետչերներին` ներկայացնելով թռիչքի պլանը։

Արտակարգ պատահարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավել թվով մարդկանց մահի»։Միջադեպի վայր են ժամանում զոհվածների և անհետ կորածների հարազատները։ Նրանց հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
11:29
20 Մարտի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
Երկուշաբթի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։