477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայ էքստրասենսի սպանության մեջ կասկածում են «Յանուս» թատրոնի տնօրենին
20:06
07 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ էքստրասենս, «Վեցերորդ զգայարան» հեռուստածրագրի մասնակից Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածում են «Յանուս» անկախ թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանին։

Այս մասին տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները։

20–ամյա Մխիթարյանը ձերբակալվել է նախօրեին։ Նրա հետ միասին ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկել մի աղջիկ, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Սպասվում է, որ քննչական մարմինները դատարան միջնորդություն կներկայացնեն կասկածյալին կալանավորելու համար։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում որոշվել են կասկածյալի անձն ու հանցագործության որոշ մանրամասները։

«Քննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները` սպանության բոլոր հանգամանքները համակողմանի, օբյեկտիվ և լիարժեք ուսումնասիրելու համար», – նշվում է տեղեկատվության մեջ։

55–ամյա Մաջնունյանը մահացել է օգոստոսի 5–ին սուր կտրող–ծակող գործիքներով հասցված բազմաթիվ վերքերի հետևանքով, ընդ որում դանակի շեղբը մնացել էր զոհի մարմնում։

Մաջնունյանի բնակարանը տակնուվրա էր արված, իրերն ու հագուստը ցիրուցան էին եղած, հանված էին կահույքի շարժական դարակները։

Դիահերձման արդյունքում հաստատվել է, որ Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված։

Փաստի առթիվ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական համայնքների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔO 104–րդ հոդվածի երկրորդ մասին առաջին կետի հատկանիշներով (սպանություն` զուգորդված թալանով)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։