480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Կոլումբիացին ստամոքսում 40 հազար դոլար է պահել
11:29
06 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է մի կնոջ, ով փորձել է ներքին օրգաններում, մասնավորապես` ստամոքսում, տեղափոխել 38,5 հազար դոլար։ Հանցագործը 39–ամյա դիզայներ է, Բոգոտա է ժամանել Մեխիկոյից։

Բուժզննումից հետո կնոջ մարմնից հանել են լատեքսով ծածկված 64 պատիճ, որոնցից յուրաքանչյուրում գտնվել է 100 դոլարանոց հինգ թղթադրամ, հաղորդում է lifenews.ru–ն։

Ինչպես նշում են ԶԼՄ–ները, չարագործները հաճախ են այսօրինակ մարտավարություն օգտագործում թմրանյութեր տեղափոխելու համար։ Այս տարվա հունիսին Հոնդուրասի բնակչուհուն ձերբակալել էին Բոգոտայի օդանավակայանում, նա փորձել էր իր կրծքերի իմպլանտներում տեղափոխել 1,5 կգ կոկաին։

Կոլումբիայում արտադրվում է ԱՄՆ–ում օգտագործվող ողջ կոկաինի շուրջ 90 տոկոսը, այդ պատճառով սահմանապահները սովորաբար ուղևորների մարմիններում են ստուգում թմրանյութերի առկայությունը։ Կոլումբիական պեսոյի նկատմամբ դոլարի արժևորումը հանգեցրել է նրան, որ վերջին ամիսներին սկսել է աճել արժույթի հոսքը դեպի հարավամերիկյան այդ երկիր։ Այսպիսով, մարդիկ փորձում են ապահովագրել սեփական խնայողությունները։ Այս տարի առգրավված արտարժույթի գումարն աճել է 4 անգամ` հասնելով 5 մլն դոլարի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ:
11:35
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել նախօրեին Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով։
23:20
30 Նոյեմբերի 2016
Սևան–Երևան ճանապարհին «Opel»–ը շրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
Այսօր երեկոյան ավտովթար է գրանցվել Սևան-Երևան ավտոճանապարհին։