477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Պերմյակովի գործով դատական նիստը Երևանում բաց կլինի
18:37
05 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմակայանի` դասալքության և զենքի հափշտակման համար մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործով բաց նիստը նշանակված է օգոստոսի 12–ին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Հյուսիս–Կովկասյան շրջանային զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։

Հյուսիս–Կովկասյան շրջանային զինվորական դատարանին ենթակա Ռուսական հինգերորդ կայազորային զինվորական դատարանի նիստերն ընթանում են Երևանում։

Կատկալոն նշել է, որ դատավորը երկարացրել է նաև Պերմյակովի կալանքի ժամկետը մինչև 2016 թվականի հունվարի 30–ը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը` չորս մեծահասակներն ու երկու երեխաները։

Հանցագործության կատարման համար մեղադրվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա ձերբակալվել է և խոստովանել մեղքը, հետաքննությունը վարում էին ռուս և հայ իրավապահները։

Հունիսի վերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի կայացած հանդիպման արդյունքներով հայտարարվել է, որ Գյումրու սպանության գործով քննությունը և դատաքննությունը կվարեն հայկական մարմիններն ու ատյանները։

«Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի անօրինական կրումը» մնացած հոդվածներով նյութերն օգոստոսի սկզբին ուղղվել են Հայաստանում հինգերորդ կայազորային զինվորական դատարան։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
25 Սեպտեմբերի 2017
Վանաձորում ուժեղ կարկուտը ծածկել է փողոցները (ՎԻԴԵՈ)
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
13:35
25 Սեպտեմբերի 2017
Մաշտոցի պողոտայում 24–ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն արած տղամարդուն
Մաշտոցի պողոտայում վիճաբանության ժամանակ 24–ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն արած տղամարդուն։
11:52
25 Սեպտեմբերի 2017
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյանում գտնվող գործարաններից մեկում
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյանում գտնվող ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։
11:47
25 Սեպտեմբերի 2017
Գյումրիում «Toyota RAV4»–ի կողաշրջման հետևանքով 22–ամյա վարորդը հոսպիտալացվել է. վիճակը կայուն ծանր է
Գյումրիում լուսադեմին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
15:19
24 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևանում` ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ. վարորդը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Նախօրեին` սեպտեմբերի 23–ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։