480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանում ավելի քան 5.7 հազար արտակարգ պատահար է գրանցվել
15:42
30 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ավելի քան 5757 արտակարգ պատահար` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 5452–ի դիմաց, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը։

«2015 թվականի առաջին կիսամյակում արտակարգ պատահարների հետևանքով մահացել է 276 մարդ (2014 թվականի վեց ամիսներին` 279 մարդ), տուժել` 4191 մարդ, ինչը 164 դեպքով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – ասաց Խանգելդյանը։

Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտակարգ պատահարների աճը հիմնականում պայմանավորված է եղել տեխնածին պատճառներով` 3340 դեպք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 3005–ի դիմաց։

Խանգելդյանն ավելացրեց, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 1461 ՃՏՊ, որի հետևանքով մահացել է 132 մարդ, ինչպես նաև` 1808 հրդեհն, 13 պայթյուն, 49 փլուզում։

Ինչ վերաբերվում է հրդեհներին, Խանգելդյանը նշեց, որ մինչև հուլիսի 30-ը ներառյալ արձանագրվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհի 2348 դեպք (միայն հուլիս ամսին` 1393)։ Նա Հայաստանի բնակիչներին հորդորեց ավելի զգույշ և զգոն լինել և խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից։

Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ հուլիսի 28-ի դրությամբ ստացվել է 391 ահազանգ` օձերի առկայության մասին, 191 դեպքում սողունները հայտնաբերվել են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին:
13:43
25 Հունիսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մանրամասները
ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
13:13
25 Հունիսի 2017
ՃՏՊ Երևան ընթանալիս. հարազատ եղբայրները մահացել են
Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
12:43
25 Հունիսի 2017
Մոսկվա-Երևան ավտոբուս է շրջվել Վրաստանում. կան վիրավորներ
Հայաստանի պետական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է բախվել ավտոմեքենային Թբիլիսի-Թելետի մայրուղու վրա:
11:00
25 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. Opel–ը մոտ 200 մետր գահավիժել է ձորը
Նախօրեին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշում:
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։