+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ամուսնական զույգի սպանության մեջ կասկածվողը փորձել է ինքնասպանություն գործել
13:04
30 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամուսնական զույգի սպանության մեջ կասկածվող տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Սպանությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան։ 53–ամյա Հովհաննես Մխիթարյանը և 44–ամյա Լուսինե Մխիթարյանը սպանվել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է   9 մմ տրամաչափի 3 պարկուճ։

Նույն օրը երեկոյան սպանության մեջ կասկածվող 44–ամյա Տիգրան Մանուկյանին նկատել են հանցագործության վայրից ոչ հեռու։ «Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ` ատրճանակի փողում,  9 մմ տրամաչափի 1 գնդակ և  նույն տրամաչափի 1 պարկուճ:

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
11:29
20 Մարտի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
Երկուշաբթի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
12:01
19 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ տեղում մահացել է, 3–ը ծայրահեղ ծանր են
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:35
19 Մարտի 2017
Խոշոր ՃՏՊ Երևան–Սևան ճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Նախօրեին`մարտի 18-ին, խոշոր ավտովթար է գրանցվել Երևան–Սևան ավտոճանապարհին։
19:27
18 Մարտի 2017
Երևանում անհայտ անձը ավտոտնակից ցած է նետել Nissan Teana մակնիշի ավտոմեքենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։
09:41
18 Մարտի 2017
Բյուրականում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է։