486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Տարեսկզբից ի վեր Հայաստանում օձերի և կարիճների հարձակման շուրջ հիսուն դեպք է գրանցվել
14:47
29 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Տարեսկզբից ի վեր Հայաստանում օձերի և կարիճների հարձակման շուրջ հիսուն դեպք է գրանցվել, չորեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Տարեսկզբից ի վեր Հայաստանում օձերի և կարիճների հարձակման 48 դեպք է գրանցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 63 դեպքի դիմաց։ Ճիշտ է` նախորդ տարի մահացու դեպքեր չեն գրանցվել, իսկ այս տարի մեկ դեպք է գրանցվել։ Բացի այդ, գրանցվել է կարիճների հարձակման 4 դեպք` նախորդ տարվա ցուցանիշից երկու դեպքով պակաս»,– ասաց նա։

Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանում սողուններն ակտիվանում են ամառային սեզոնին, հատկապես` օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։

«Հիշեք, որ օձերը երբեք առաջինը չեն հարձակվում։ Օձի հանդիպելիս պետք  չէ կտրուկ շարժումներ անել, ավելի լավ կլինի` ընդհանրապես չշարժվեք։ Հաճախ օձերի խայթելու պատճառ է դառնում մարդկանց անուշադրությունը»,– ավելացրեց նա։

Իսկ օձի խայթոցի դեպքում թունաբանը խորհուրդ է տալիս տուժածին պահել անշարժ վիճակում։ «Կտրականապես արգելվում է կապել, կտրվածքներ անել։ Տուժածին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելով` պետք է անպայման նրան տեղափոխել մոտակա բժշկական հաստատություն հակաթույն ներարկելու նպատակով»,– ընդգծեց Գաբրիելյանը։

Ըստ Գաբրիելյանի, մարդու համար առավել վտանգավոր է սև կարիճի խայթոցը։

«Ըստ ազդեցության աստիճանի սև կարիճի թույնը օձի թույնից ավելի վտանգավոր է։ Այն պարունակում է ուժեղ նեյրոտոքսիններ և թունավորում է կենտրոնական նյարդային ու սրտանոթային համակարգերը»,– նկատեց թունաբանը։

Ըստ նրա, սև կարիճի խայթոցի դեպքում պետք է տուժածին անհապաղ ցուցաբերել առաջին բժշկական օգնություն և հոսպիտալացնել, հակառակ դեպքում չի բացառվում, որ մարդը կարող է մահանալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։
16:08
21 Փետրվարի 2017
Երևանում 31–ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը 31-ամյա որդին իրենց տանը մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել:
13:59
21 Փետրվարի 2017
Արարատում դանակի 7 հարվածներով հորը սպանած որդին տեղափոխվել է հոգեբուժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին դռնփակ դատական նիստ է անցկացվել փետրվարի 16–ին Արարատում կատարված հայրասպանության գործով։
13:37
21 Փետրվարի 2017
«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ
Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
17:20
20 Փետրվարի 2017
Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։