486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սյունիքի մարզպետի որդուն առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս մասին մեղադրանք է առաջադրվել
17:31
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս հասցնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է շաբաթ օրը հասարակական մեծ աղմուկ բարձրացրած քրեական գործի շրջանակում` Զաքարյան եղբայրների նկատմամբ Գորիս քաղաքում բռնություն կիրառելու փաստով։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2–ին։ ՃՏՊ–ի ժամանակ վնասվել է տուժածներից մեկի մեքենայի կողային հայելին, որի հետևանքով վիճաբանություն է ծագել, և մի խումբ անձինք Մուշեղ Զաքարյանին հասցրել են միջին ծանրության մարմնական վնասներ, իսկ Հարություն Զաքարյանին` ծանր մարմնական վնասներ (նա զրկվել է տեսողությունից)։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ. Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական հետազոտում ապահովելու ուղղությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
17:20
20 Փետրվարի 2017
Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։
11:50
20 Փետրվարի 2017
Նոր Արեշում բռնկված խոշոր հրդեհը մարել է չորս մարտական հաշվարկ
Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Նոր Արեշում։
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: