486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ծայրամասերից մեկում աղիքային վարակի բռնկում է գրանցվել
21:37
24 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Նորագավիթում աղիքային վարակի բռնկում է գրանցվել, վարակվել է տարբեր տարիքի ավելի քան 40 մարդ։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ուրբաթ առավոտյան տեղեկատվություն է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում արձանագրվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպք:

Նախարարության մասնագետներն իրականացրել են դեպքի համաճարակաբանական հետազոտություն և կազմակերպվել են բակային համայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են միևնույն ախտանշաններով (սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ) մոտ 40 մարդ:

Հաղորդագրության համաձայն`բոլոր հիվանդների վիճակը թեթև է, հոսպիտալացված հիվանդներ չկան:

«Դեպքերի թեթև կլինիկական ընթացքը, տարբեր տարիքային խմբերի ընդգրկումը, որոշակի տարածքում միաժամանակյա դեպքերի արձանագրումը, բնակչության շրջանում իրականացված հարցախույզերի արդյունքները վկայում են, որ բռնկման հավանական պատճառը ջուրն է», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։