480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Վանաձորում արձանագրվել է սնկից թունավորման 3 դեպք. Առողջապահության նախարարություն
19:27
07 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7. /Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման 3 դեպք` 4 տուժածով, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ:

Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:

Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է, որ պետք չէ հավաքել կամ գնել և սննդում օգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ, պետք չէ հավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի, սննդում պետք չէ օգտագործել հում սունկ, հարկավոր է սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, պետք չէ գնել խառը, չտեսակավորված սունկ:

Առողջապահության նախարարությունը նաև հիշեցնում է, որ չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի, հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել, ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ։

Այս ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել: