486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը կփոխանցվի ՀՀ իրավապահներին. Գլխավոր դատախազություն
18:41
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը կփոխանցվի ՀՀ իրավապահներին, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք էր սպանվել, վիրավորված 6 ամսական տղան մահացել էր հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել էր, և նա ինքնախոստովանական ցուցմունք էր տվել։

«ՀՀ  և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի հետ: 

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի աննախադեպ լինելը, վարույթների փոխանցման հարցը քննարկվել է ոչ միայն երկու երկրների քրեադատավարական օրենսդրության, այլև սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից», – նշել են Գլխավոր դատախազությունից։

Արդյունքում կայացվել է իրավական որոշում՝  ՌԴ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործը՝ սպանության մասով,  ՀՀ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ։ Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ, նշվում է հաղորդագրության մեջ։

«Հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են ՀՀ իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
21 Հունվարի 2017
Երկու հայ կդատվեն սանկտպետերբուրգցուն կողոպտելու և ծեծելու համար
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ծագումով Հայաստանից երկու անձանց հանդեպ հարուցված քրեական գործի քննությունը, ովքեր կասկածվում են հարձակման և գողություն կատարելու մեջ:
14:12
21 Հունվարի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
12:27
21 Հունվարի 2017
Ժամերի ընթացքում բացահայտվել է նախօրեին Երևանում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Շաբաթ ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները բացահայտեցին նախօրեին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։
11:00
21 Հունվարի 2017
Սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։