481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Բաղրամյան պողոտայում ցուցարարներից խլել են բարձրախոսները
21:11
28 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի Բաղրամյան պողոտայում ցուցարարներից խլել են բարձրախոսները:

Ոստիկանությունը ցուցարարներին մեկ ժամ էր տվել ցրվելու համար:

Հիմա ոստիկանության և ցուցարարների միջև կանգնած են պատգամավորներ, լրագրողներ, քահանաներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Բաղրամյան պողոտային հարակից Ֆրանսիայի հրապարակի մոտ կանգնած են ջրցան մեքենաներ և ոստիկանության լրացուցիչ ուժեր:

Այս րոպեներին հավաքվածների առաջ ելույթ է ունենում Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ով պահանջում է հետևել ցույցի կազմակերպիչների խորհրդին, այլ ոչ թե սադրիչների, որոնք դրդրում են անօրինական գործողությունների:

«Մենք կոչ ենք անում լքել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում մենք ֆիզիկական ուժ կկիրառենք և հատուկ միջոցներ»,- ասաց նա՝  հորդորելով ակցիայի անցկացման վայրը լքել հղի կանանց և երեխաներին:

 «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Բաղրամյանի պողոտայում, նշելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հասարակական քննարկումներ կանցկացնեն, որի ժամանակ ժողովուրդը կսահմանի իր հետագա գործողությունները: Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշեց, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում: Ցուցարարները Բաղրամյանի պողոտայում մտադիր են կիրակի երեկոյան որոշել, մնալու՞ են, արդյոք, Բաղրամյանի պողոտայում, թե՞ բացելու են քաղաքի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ ոստիկանները «կփորձեն վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյանի պողոտայում կիրակի օրը ժամը 23:00-ից հետո, իսկ խախտողները կպատժվեն

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել է, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Սարգսյանն առաջարկել է ընտրել համաշխարհային էներգետիկ ոլորտում հարուստ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող միջազգային խորհրդատվական ընկերություն, որը աուդիտորական կազմակերպության հետկստուգի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությունը: Իսկ մինչև եզրակացություն ստանալը Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ողջ բեռը:

Ընդ որում, նախագահի խոսքով, եթե եզրակացությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, ապա սպառողներն առանց կասկածների կսկսեն վճարել այն, իսկ եթե պարզվի, որ թանկացումն անհիմն է, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի լրացուցիչ վճարված գումարները վերադարձնելու և պաշտոնատար անձնանց պատասխանատվության են թարկելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։
14:27
18 Հոկտեմբերի 2017
Լոռիում ամուսինը միս կտրելու դանակով դանակահարել է կնոջը
Ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։
18:28
17 Հոկտեմբերի 2017
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։
16:20
17 Հոկտեմբերի 2017
30–ամյա հովվի դի է հայտնաբերվել Զովունիի մոտակայքում
30–ամյա հովվի որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ նախօրեին։