486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը կարող է մաքրել Բաղրամյանի պողոտան ցանկացած պահի
20:57
28 Հունիսի 2015

 ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը ցանկացած պահի կարող է ցուցարարներից մաքրել Բաղրամյան պողոտան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ավելի վաղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բողոքի ակցիայի մասնակիցներին ժամանակ էր տվել ցրվելու համար, նա  հայտարարել էր, որ Բաղրամյան պողոտան կմաքրվի բոլոր ցուցարարներից, որոնք կմնան՝ հանրահավաքը շարունակելու համար:

Լրագրողների այն հարցին, թե կկիրառվեն արդյոք նույն միջոցները, որոնք օգտագործվել են հունիսի 23-ի նստացույցը ցրելու ժամանակ, Գասպարյանը նշեց, որ «ավելի կոշտ կգործեն»:


 «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Բաղրամյանի պողոտայում, նշելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հասարակական քննարկումներ կանցկացնեն, որի ժամանակ ժողովուրդը կսահմանի իր հետագա գործողությունները: Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշեց, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում: Ցուցարարները Բաղրամյանի պողոտայում մտադիր են կիրակի երեկոյան որոշել, մնալու՞ են, արդյոք, Բաղրամյանի պողոտայում, թե՞ բացելու են քաղաքի տրանսպորտային գլխավոր զարկերակներից մեկը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ ոստիկանները «կփորձեն վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյանի պողոտայում կիրակի օրը ժամը 23:00-ից հետո, իսկ խախտողները կպատժվեն

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել է, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:

Սարգսյանն առաջարկել է ընտրել համաշխարհային էներգետիկ ոլորտում հարուստ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող միջազգային խորհրդատվական ընկերություն, որը աուդիտորական կազմակերպության հետկստուգի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությունը: Իսկ մինչև եզրակացություն ստանալը Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված ողջ բեռը:

Ընդ որում, նախագահի խոսքով, եթե եզրակացությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, ապա սպառողներն առանց կասկածների կսկսեն վճարել այն, իսկ եթե պարզվի, որ թանկացումն անհիմն է, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի լրացուցիչ վճարված գումարները վերադարձնելու և պաշտոնատար անձնանց պատասխանատվության են թարկելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։