478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվող հավաքի մասնակիցներից մեկի մոտ զենք է հայտնաբերվել
01:18
27 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվող հավաքի մասնակիցներից մեկի մոտ զենք է հայտնաբերվել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել »,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992թ.-ին ծնված Տիգրան Ռոստոմյան:

Ատրճանակն առգրավված է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:40
22 Օգոստոսի 2017
78–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
78–ամյա Քնարիկ Գալստյանը որոնվում է որպես անհետ կորած։
18:55
22 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը շարասյուն է ուղարկել Վրաստան անտառային խոշոր հրդեհը մարելու համար
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք։
17:13
22 Օգոստոսի 2017
Աբխազիայում դաժանորեն ծեծել են հայազգի ոստիկանի
Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
15:28
22 Օգոստոսի 2017
Մանրամասներ Վրաստանում տուժած հայերի առողջական վիճակի մասին
Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
14:42
22 Օգոստոսի 2017
Տղամարդը ծանր վիրավորվում է ստացել ավազակային հարձակման ընթացքում
Հարուցվել է քրեական գործ. տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
13:04
22 Օգոստոսի 2017
Երևանի բնակելի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել։
12:28
22 Օգոստոսի 2017
ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը  բախվել է տրակտորին:
12:25
22 Օգոստոսի 2017
Հիվանդանոցում մահացել է վրաերթից մահացած փոքրիկի պապը
Օգոստոսի 20-ին ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
11:00
22 Օգոստոսի 2017
Տղամարդն ինքնասպան է եղել կնոջ հետ ունեցած վեճից հետո
Նախօրեին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Երևանում։
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։