484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ իրավունք ունի ուժ կիրառել բողոքի ցույցի ժամանակ
23:07
22 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում նախազգուշացրել է, որ իրավունք ունի ուժ կիրառել Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ։

Հունիսի 19–ին Երևանի Ազատության հրապարակում հայտարարվել է եռօրյա նստացույց, որի մասնակիցները երկուշաբթի երեկոյան երթով անցնել են դեպի նախագահական նստավայր և կանգնեցվել են ոստիկանության կողմից։

Ոստիկանները շարասյուներ են կազմել և ջրցան մեքենաներ կանգնեցրել նախագահական նստավայրից մի քանի մետր հեռավորության վրա։

«Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ժամանակ իրավասու է ուժ և հատուկ միջոցներ կիրառել իրավախախտների նկատմամբ»,– ասվում է հայտարարությունում։

Փաստաթղթում ասվում է, որ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու կամ նրանց դիմադրելու դեպքում երթը չի համարվի խաղաղ և կդադարեցվի օրենքով սահմանված կարգով։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին իր հերթին հայտնեց, որ ինքը նույնպես որպես քաղաքացի բացասաբար է վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, սակայն դա ոչ ոքի իրավունք չի տալիս անօրինական ակցիաներ անցկացնել։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ: