478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանները պահանջել են հեռացնել ավտոդողերը Ազատության հրապարակից, որտեղ ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան
21:02
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության աշխատակիցները պահանջել են հեռացնել ավտոդողերը Ազատության հրապարակից, որտեղ ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ավտոմեքենայի անվադողեր են նկատել հրապարակի այն հատվածում, որտեղ կանգնած են երիտասարդները`  անարխիստական դրոշակներով։ Ոստիկանները կազմակերպիչներից պահանջել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Կազմակերպիչները խոստացել են, որ ամեն ինչ կհարթվի` վստահեցնելով, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում։

Ցուցարարները պատրաստվում են եռօրյա նստացույց անցկացնել Ազատության հրապարակում։

Այս մասին հայտնել է ակցիան նախաձեռնողներից մեկը` Մաքսիմ Սարգսյանը։ Նրա խոսքով` իրենց պահանջները չբավարարելու դեպքում, երկուշաբթի կգնան դեպի նախագահի նստավայր։

Ակտիվիստները խնդրեցին ոստիկանության աշխատակիցներին միջոցներ ձեռնարկել ակցիայի մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար։ Կազմակերպիչները կոչ են անում ցուցարարներին զինվել տաք հագուստով, վերմակներով և վրաններով։

ՀԾԿՀ–ն չորեքշաբթի սահմանել է «Հայաստանի էլեկտրացանցեր» կազմակերպության կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Մասնավորապես, օգոստոսի 1-ից բնակչության համար նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով (մոտ 0.015 դոլար), ցերեկային ժամերին մինչև 48.78 դրամ (մոտ 0.1 դոլար), իսկ գիշերային ժամերին մինչև 38.78 դրամ (մոտ 0.08 դոլար) 1 կՎտժ–ի համար)։ Ընդ որում, մայիսի 8-ին ներկայացրած դիմումի մեջ ՀԷՑ–ն առաջարկել էր յուրաքանչյուր կՎտժ–ի համար սակագները բարձրացնել 17.08 դրամով (մոտ 0.036 դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։
12:18
25 Հուլիսի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Գյումրու բենզալցակայանում
Երեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։