481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Տեղատարափ անձրևի հնարավոր վտանգի պատճառով Թբիլիսիի կենտրոնում տարհանում են բնակիչներին. ԶԼՄ
18:01
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի, /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները տարհանում են փրկարարներին և բնակիչներին Վերե կիրճից և քաղաքի կենտրոնում գտնվող կենդանաբանական այգու տարածքից, որոնք կիրակի գիշերը ավերվել էին տարերային աղետի հետևանքով։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։

Դադարեցվել են բոլոր մաքրման և որոնողական աշխատանքները։ Տարածքներից մաքրում են հատուկ սարքավորումները և տեխնիկան։

«Ես տեղեկություն եմ ստացել, որ 40 րոպեի ընթացքում պետք է անձրև տեղա, ուստի անվտանգության նպատակով մենք տարհանում ենք մարդկանց»,– հայտարարել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Ավթանդիլ Սուտաձեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այժմ կարկուտ է տեղում Թբիլիսիի ծայրամասում։ Աղետի արդյունքում վնասվել են բնակելի տները, ճանապարհները, ենթակառուցվածքները։

Շաբաթ լույս կիրակի գիշերը Թբիլիսիում հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով և ուժեղ քամով։

Երեքշաբթի ցերեկը կառավարությանն առընթեր Ճգնաժամերի կառավարման և անվտանգության խորհրդի ղեկավար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, որ պաշտոնապես մահացած է համարվում 15 հոգի։ Այնուհետև ԶԼՄ–ներից և փրկարարներից հաղորդագրություններ են ստացվել ևս երկու մահացածների հայտնաբերելու մասին։ Ենթադրաբար անհետ կորած են մնում 5 հոգի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։
14:27
18 Հոկտեմբերի 2017
Լոռիում ամուսինը միս կտրելու դանակով դանակահարել է կնոջը
Ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։
18:28
17 Հոկտեմբերի 2017
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։
16:20
17 Հոկտեմբերի 2017
30–ամյա հովվի դի է հայտնաբերվել Զովունիի մոտակայքում
30–ամյա հովվի որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ նախօրեին։
19:53
16 Հոկտեմբերի 2017
Մասիսում BMW է կողաշրջվել. 23–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Մասիսում 23 վարորդը հոսպիտալացվել է BMW–ի կողաշրջման հետևանքով։
16:03
16 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայ գործարարի սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
12:44
16 Հոկտեմբերի 2017
Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։
11:51
16 Հոկտեմբերի 2017
Toyota–ն բախվել է գովազդային վահանակին, վարորդը մեքենայում այրվել է
Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
15:12
15 Հոկտեմբերի 2017
Դպրոցական աղջկան մեկ ժամում 3 անգամ բռնաբարել են
Հանցագործների հեռանալուց հետո անցորդները նկատել են փողոցում պառկած աղջկան և ոստիկանություն են կանչել։