481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վերելակում ստացած մարմնական վնասվածքի հետևանքով երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ
17:11
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի, /Նովոստի–Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում վերելակում ստացած մարմնական վնասվածքի հետևանքով երեխայի մահվան դեպքի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 4-ին առանձնատներից մեկում վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում երեխայի ստորին ծնոտը մնացել է երրորդ և չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ օգնության եկած փրկարարները վերելակից հանել են տուժած երեխային, որին ծանր դրությամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավելի վաղ նա մահացել է։

Վերելակում են եղել նաև երեխայի յոթ տարեկան եղբայրը և նրանց դայակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։