486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ձերբակալվել է Բաքվում երեք ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը
17:22
13 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Ձերբակալվել է Բաքվում երեք ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը, մարզուհիները ժամանել էին Ադրբեջանի մայրաքաղաք՝ առաջին Եվրոպական խաղերին մասնակցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությանը:

Մրցումների մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը հինգշաբթի առավոտյան վրաերթի է ենթարկել ավստրիացի մարզուհիներին  «Մարմնամարզիկներիավանում»։ Արդյունքում տուժել են սինխրոն լողորդուհի Վանեսսա Սախինովիչը,  Լունա Փայերը և Վերենա Բրայթը։ Նրանցից ամենածանր վնասվածքները ստացել է Սախինովիչը, ում մոտ արձանագրվել են բազմաթիվ կոտրվածքներ։  Դրանից հետո 15–ամյա մարզուհին տեղափոխվել է Վիեննա, որտեղ  վիրահատվել է։ Ադրբեջանի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննություն։

Ադրբեջանական իրավապահ գերատեսչությունների համատեղ հաղորդագրությունում նշվում է, որ դատարանը վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Գործի քննությունը շարունակվում է:

«Հետաքննության շրջանակում դիտարկվում է  Bakubus ՍՊԸ-ի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք պատասխանատու են բարձր որակավորում ունեցող վարորդների աշխատանքի ընդունելու համար և որոնք պատշաճ կարգով չեն կատարել իրենց պարտականությունները»,-ասվում է հաղորդագրությունում:

Պատահարի փաստով հարուցվել է քրեականգործ Ադրբեջանի ՔՕ «ճանապարհային կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման խախտում» հոդվածով:

Ուրբաթ օրը Բաքվում կայացել է առաջին Եվրոպական խաղերի բացումը, որոնք կավարտվեն հունիսի 28-ին:  Մարզիկները կմրցեն 253 փաթեթ մեդալի համար՝ 20 մարզաձևերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
22 Հունվարի 2017
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետևում է ՌԴ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ կապված իրավիճակին
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է լիազոր մարմինների հետ:
19:48
22 Հունվարի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում. հոսպիտալացվել է 9 ՀՀ քաղաքացի
Կիրակի ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
18:36
22 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում. տուժածների վիճակը միջին ծանր է
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում:
17:55
22 Հունվարի 2017
Պարզվել է դեկտեմբերի վերջին 26-ամյա աղջկա սպանության պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը պարզել է 26-ամյա աղջկա սպանության պատճառը:
12:29
22 Հունվարի 2017
Ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին:
10:57
22 Հունվարի 2017
Շղթայական և ողբերգական ավտովթար Երևանում` պետական պաշտոնյային պատկանող մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
14:23
21 Հունվարի 2017
Երկու հայ կդատվեն սանկտպետերբուրգցուն կողոպտելու և ծեծելու համար
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ծագումով Հայաստանից երկու անձանց հանդեպ հարուցված քրեական գործի քննությունը, ովքեր կասկածվում են հարձակման և գողություն կատարելու մեջ:
14:12
21 Հունվարի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
12:27
21 Հունվարի 2017
Ժամերի ընթացքում բացահայտվել է նախօրեին Երևանում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Շաբաթ ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները բացահայտեցին նախօրեին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։
11:00
21 Հունվարի 2017
Սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։