484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական խաղերի ժամանակ վրաերթի ենթարկված սինխրոն լողորդուհուն մտցրել են արհեստական կոմայի մեջ
15:22
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.   Ավստրիացի սինխրոն լողորդուհի Վանեսսա Սախիոնվիչին, ով լուրջ վնասվածքներ է ստացել` Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ ընկնելով ավտոբուսի տակ, երկարատև վիրահատությունից հետո ընկել է արհեստական կոմայի մեջ, հաղորդում է ԱՊ–ը։

Մրցումների մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը հինգշաբթի առավոտյան վրաերթի է ենթարկել ավստրիացի մարզուհիներին «Մարմնամարզիկների ավանում»։ Արդյունքում տուժել են սինխրոն լողորդուհի Վանեսսա Սախինովիչը, Լունա Փայերը և Վերենա Բրայթը։ Նրանցից ամենածանր վնասվածքները ստացել է Սախինովիչը, ում մոտ արձանագրվել են բազմաթիվ կոտրվածքներ։ Դրանից հետո 15–ամյա մարզուհին տեղափոխվել է Վիեննա, որտեղ տարել է վիրահատություն։ Ադրբեջանի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննություն։

«Վանեսսա Սախինովիչը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, նրան անհրաժեշտ կլինի ևս մեկ վիրահատություն»,– հայտարարել է հիվանդանոցի մամուլի քարտուղարը, հավելելով, որ ստացված վնասվածքները չեն սպառնում մարզուհու կյանքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավստրիա է վերադարձել նաև Փայերը։ Սպասվում է, որ առաջիկայում նա կլքի հիվանդանոցը։

Ավստրիայի ազգային օլիմպիական կոմիտեի բժիշկ Ալֆրեդ Էնգելի խոսքով` Բաքվի շտապ օգնության աշխատողները «շատ լավ» են աշխատել միջադեպից հետո։

Եվրոպական խաղերը մեկնարկում են Բաքվում հունիսի 12–ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում: