481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում այս տարի օձերի հարձակման ավելի քան 20 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
20:22
11 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականի սկզբից ի վեր օձերի հարձակման քսաներեք դեպք է գրանցվել, մեկը` մահվան ելքով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։

Նրա խոսքով` նշված ժամանակահատվածում Երևանի տարբեր շրջաններում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք (նախորդ տարի` մեկով պակաս)։ Մայրաքաղաքում մահվան դեպքեր չեն գրանցվել։

«Հայաստանում գոյություն ունի 23 տեսակի օձ, դրանցից թունավոր են միայն չորսը։ Եվ միայն երկու տեսակը` գյուրզան և բծավոր պոլոզը, բնակվում են ծովի մակարդակից մինչև 1800 մետր բարձրության վրա և այդ պատճառով մյուսներից հաճախ են հանդիպում։ Հատկանշական է, որ Հայաստանում ապրող օձերի ընդհանուր թվի մոտ 50 տոկոսը հանդիպում են Երևանում, մնացածը` Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում»,– ասաց փորձագետը։

«Այս տարի դրանք ավելի շատ չեն, քան նախորդ տարիներին, պարզապես բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման արդյունքում հաճախակի են դարձել 911 փրկարար ծառայության կանչերը»,– իր հերթին ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։

«Տարին սկսվել է համեմատաբար հանգիստ, սակայն այժմ, երբ արդեն շոգ է, բնականաբար, սողուններն ակտիվացել են։ Տարեսկզբից արդեն գրանցվել է քաղաքի տարածքում օձերի հայտնաբերման 69 դեպք»,– ասաց նա, ավելացնելով, որ 2013 թվականից նախարարությունում պատրաստում են այդ հարցով զբաղվող մասնագետների։

Գաբրիելյանի խոսքով` հանրապետական բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ հակաթույնով։ Նա ավելացրեց, որ խայթում են բոլոր օձերը` անկախ այն հանգամանքից, թունավոր են, թե ոչ, այստեղ կարևոր է կարողանալ ամեն ինչ ճիշտ անել և համապատասխան բուժում նշանակել։

Եթե օձը տուն է մտել, պետք չէ նրան վախեցնել կամ անկյուն մտցնել, այլ անհրաժեշտ է փակվել սենյակում և անհապաղ դիմել Փրկարար ծառայությանը։

Գաբրիելյանն ավելացրեց, որ օձերից պետք չէ վախենալ։ Պետք է պարզապես հիշել, որ օձերն առաջինը չեն հարձակվում, այլ միայն պաշտպանվում են, երբ մարդը ներխուժում է նրանց տարածք։ Նա նաև նշեց, որ խորհուրդ չի տրվում սպանել օձերին, քանի որ նրանց թույնը մեծ արժեք ունի բժշկության համար։ Հայաստանի տարածքում բնակվող թունավոր օձերի չորս տեսակները գրանցված են Կարմիր գրքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։
16:28
24 Մայիսի 2017
31–ամյա տղամարդը վնասել է ինքն իրեն խանդի հողի վրա
Նախօրեի երեկոյան Գորիսում ինքնասպանության փորձ է կատարվել։