486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Գեղարքունիքի մարզում թունավորվածների թիվը գերազանցել է 50-ը
16:43
06 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի Գեղարքունիքի մարզում թթից թունավորված անձանց թիվը գերազանցել է 50-ը, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: 

Մասնավորապես, Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոն դիմել է 32 անձ, որոնցից 7-ը մինչև 10 տարեկան երեխաներ են եղել:

Բժիշկները 32 տուժածից 7-ի վիճակը գնահատում են միջին ծանրության, մյուսներինը` բավարար: Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչներ են, 3-ը` Ճամբարակի:

Եվս 20 հիվանդներ Վահան գյուղում բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում բժիշկների հսկողության տակ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը մեկնել է Ճամպարակ: Մասնագիտական խմբի կազմում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ:

Բժիշկները պարզել են, որ բոլոր հիվանդները թութ են կերել, որը գնել են նույն մրգավաճառից:

Այս պահին բակային համայցերը շարունակվում են նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:12
21 Հունվարի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
12:27
21 Հունվարի 2017
Ժամերի ընթացքում բացահայտվել է նախօրեին Երևանում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Շաբաթ ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները բացահայտեցին նախօրեին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։
11:00
21 Հունվարի 2017
Սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։