484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Արմավիրի մարզի մանկապարտեզներում ինֆեկցիայի աղբյուրն առայժմ հայտնի չէ. փորձագետ
22:01
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Արմավիրի մարզի մանկապարտեզներում աղիքային ինֆեկցիայի աղբյուրն առայժմ հայտնի չէ, ասաց Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով, ծառայությունը մանկապարտեզներում թունավորումների մասին տեղեկություն է ստացել դեռ մայիսի 18–ին։ Անհապաղ մարզային ծառայության աշխատողները մեկնել են դեպքի վայր, այնտեղ են ուղղվել մաանագետներ Երևանից։ Իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Վերցվել են սննդամթերքի փորձանմուշներ։

«Ելնելով նրանից, որ մենք գործ ունենք աղիքային ինֆեկցիայի հետ, միջոցառումներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության հետ։ Տվյալ պահին մենք չունենք վարակման աղբյուրի հստակ պատկեր։ Մեզ պետք է համեմատել մեր արդյունքներն Առողջապահության հետազոտության արդյունքների հետ` վարակի պատճառը պարզելու համար»,– նշեց նա։

Դանիելյանն ասաց, որ կան տարբեր պատճառներ, որոնք կարող էին երեխաների մոտ աղիքային թունավորում առաջացնել` մանկապարտեզի աշխատողների անփութությունը, հակասանիտարական պատճառները և այլն, հետևաբար, պատճառի մասին խոսելը վաղ է։

Մայիսի 22–ի տվյալներով, Արմավիրի և Մեծամորի ինֆեկցիոն բաժանմունքներ է հոսպիտալացվել 22 մարդ, ում առողջական վիճակը գնահատվում էր միջին ծանրության։

Մասնավորապես, մայիսի 18–ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 3-6 տարեկան երեխաներ։ Բոլորի մոտ գրանցվել են նույն ախտանիշները` փորլուծություն, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: