478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+35
Եղանակը Երևանում
Հայ
Սյունիքի մարզպետը չգիտի, թե ով կարող է իր մեքենայի վրա կրակած լինել
13:26
23 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ իր դեմ կազմակերպած մահափորձի մեջ որևէ մեկին չի կասկածում:

Քննչական կոմիտեի տվյալով՝ մայիսի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

«Ինչ էլ լինի, ես Աստծու շնորհիվ եմ այժմ ձեր առջև կանգնած: Կասկածներ չունեմ, թե դա ով կարող էր անել: Ոստիկանությունը, դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն կատարում են իրենց աշխատանքը, և մենք պետք է հանգիստ սպասենք արդյունքներին»,- ասաց Խաչատրյանը:

Նա ավելացրեց նաև, որ չի վախենում միջադեպի կրկնությունից:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին այդ պաշտոնում է նշանակվել 2014 թվականի սեպտեմբերի 25–ին ավելի քան մեկ տարվա հրաժարականից հետո։

Խաչատրյանը հրաժարական էր տվել 2013 թվականի հունիսի 6–ին։ Պատճառ էր դարձել հունիսի 1–ին Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր։ Վիրավորվել էր նաև մեկ քաղաքացի։

Մարզպետի որդուն և թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, հունիսի 4–ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով (սպանություն, որը կատարվել է բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր ձևով, զենքի անօրինական ձեռքբերումը կամ կրումը, ինչպես նաև այլ մարդուն կյանքի համար վտանգավոր վնասվածք հասցնելը), նրանց կալանավորվել են երկու ամսով։ Ավելի ուշ նախկին մարզպետի որդին և թիկնապահն ազատվել էին կալանքից։ Նրանց դեմ հարուցված քրեական գործերը դադարեցվել էին։

Սակայն օրեր առաջ ԶԼՄ–ները հայտնեցին, որ դաժան ծեծկռուք է եղել, որին մասնակցել է նաև մարզպետի որդին։ Քաշքշուկի մասնակիցներից մեկը ծանր վերքեր էր ստացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:02
19 Հուլիսի 2017
Հայ ժամկետային զինծառայող է վիրավորվել
Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել: