478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Արմավիրի մարզում ավելի քան 20 երեխա աղիքային ինֆեկցիայի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց. ԱՆ
17:41
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզի ևս երկու մանկապարտեզներում աղիքային ինֆեկցիայի նոր դեպքեր են գրանցվել, ուրբաթ տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ԱՆ–ից, մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի երկու մանկական նախադպրոցական կազմակերպություններ:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ` ուսումնասիրվել են նշված 2 կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ:

Առողջապահության նախարարությունից նշել են, որ սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են նախադպրոցական կրթական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներ։

«Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: : Հետևաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր հերթին մայիսի 18-ին և մայիսի 19-ին, նշված մանկապարտեզներում իրականացրել է առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը

Մանրէաբանական փորձաքննության արդյունքները և վարակի աղբյուրը պարզ կլինեն 7 օրյա ժամկետում:

Ինչպես նշեց են ծառայությունից, իրականացվող կանխարգելիչ միջոցների շրջանակներում ծառայության կողմից կազմակերպվել է շրջայց Արմավիր քաղաքի մյուս 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ գնահատելու խոհանոցների սանիտարահիգիենիկ իրավիճակը, սննդամթերքի պահման պայմանները, պիտանիության ժամկետները և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը:

Ծառայության մասնագետների կողմից գրանցվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:

«Պարզվել է, որ Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միևնույն տնտեսավարող սուբյեկտը («Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ), որում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արդեն իրականացվում է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», – նշել են ծառայությունից։

Սա աղիքային ինֆեկցիայով երեխաների վարակման առաջին դեպքը չէ Արմավիրի մարզում։ Մայիսի 8–10–ն ընկած ժամանակահատվածում Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի 12 սան աղիքային խանգարումներով տեղափոխվել էին տեղի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Մի քանի օրից նույն ախտանիշներով հոսպիտալացվել էին արդեն Արմավիր քաղաքի  մանկապարտեզի 6 սաներ։ ԱՆ–ի տվյալներով` հիվանդների մոտ հայտնաբերվել է է շիգելլա զոնե։ Իսկ խոհանոցային և սենյակային պարագաներից վերցված նմուշառումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային խմբի պաթոգեն բակտերիան, ինչը վկայում է երկրորդային ախտատվածության մասին, ինչի հետևանքով որոշում է ընդունվել դադարեցնել մանկապարտեզի գործունեությունը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։
12:18
25 Հուլիսի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Գյումրու բենզալցակայանում
Երեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։