484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Կալանավորվել է «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանը
17:10
19 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Մալաթիայի քննչական բաժնում դեռևս 2014 թվականի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով. նրա մոտ հայտնաբերվել էր «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբերի 2 տուփ։

Նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված հոգեմետ դեղամիջոցը ձեռք է բերել դեղատնից՝ «Քաղաքային Էնդոկրին Դիսպանսերի» բժշկուհու կողմից  այլ անձի անվամբ դուրս գրված դեղատոմսով:

Քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2015 թվականի հունվարին հարուցվել է նոր քրեական գործ՝  բժշկուհու կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալու դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բժշկուհին, աշխատելով «Քաղաքային էնդոկրին դիսպանսերում»՝ որպես սրտաբան, և ունենալով լիազորություն՝ հոգեմետ /հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու, մեկ այլ բնակչուհու անվամբ դուրս է գրել հոգեմետ /հոգեներգործուն/ դեղամիջոցի թվով 48 հատ դեղահաբերի դեղատոմս, սակայն նրան նշված հաբերից տվել է ընդամենը մի քանի հատ։

Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին դեղահաբերից  մի քանի հատն ապօրինի իրացրել է մեկ այլ քաղաքացու, ում ինքնությունը քննությամբ պարզվել է, իսկ մնացածը՝ պահել իր մոտ:

Օրենքով սահմանված կարգով մայիսի 15-ին խուզարկություն է կատարվել բժշկուհու բնակարանում, որի ժամանակ նրա ննջասենյակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

2015 թվականի մայիսի 15-ին նա ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 18-ին բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ: