486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հաննովերցի ոստիկանին կասկածում են ձերբակալվածներին ծեծելու և կտտանքների ենթարկելու մեջ. ԳԴՀ–ի դատախազություն
16:03
18 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաննովերի դատախազությունը ստուգում է տեղական ոստիկանության աշխատակցի կապը քաղաքի կենտրոնական կայարանում ձերբակալվածներին, հիմնականում` ներգաղթյալներին ծեծելու և կտտանքների ենթարկելու մեջ, n24 հեռուստաալիքի եթերում երկուշաբթի հայտարարել է Հաննովերի դատախազության պաշտոնական ներկայացուցիչը։

Ոստիկանը, ով աշխատել է Հաննովերի կենտրոնական կայարանում գործող ոստիկանական բաժանմունքում, նկարագրել է իր գործողությունները WhatsАpp–ում։ Օրինակ, նա գրել է այն մասին, թե ինչպես է ծեծել 19–ամյա աֆղանցու, իսկ հետո «մատները մտցրել է քթի մեջ»։ «Ծիծաղելի էր», – գրել է սադիստը։ Այնուհետև նա ձեռնաշղթաների վրա կախել է ձերբակալվածին, ով «խոզի պես ճղճղացել է»։

Կտտանքների ևս մի դեպք տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Հրապարակված լուսանկարների վրա երևում է սալիկապատ հատակի վրա պառկած մարոկացին, ով, հավանաբար, ձերբակալվել է Հաննովերում գնացքի տոմս չունենալու պատճառով։ Լուսանկարում երևում են ոստիկանության երկու աշխատակիցների կոշիկները։ Գրառման մեջ նշվում է, որ մարոկացուն ստիպել են գետնից ուտել նեխած խոզի մսի կտոր։ Ականատեսների կարծիքով` կասկածյալ ոստիկանը մասնակցել է նաև այդ ակցիային։

«Մենք ստացել ենք համապատասխան լուսանկարները, դրանք պատշաճ կերպով կստուգվեն` երբ են լուսանկարվել, ինչ համատեքստով», – հայտարարել է Հաննովերի դատախազության ներկայացուցիչն` ավելացնելով, որ իրավապահները փնտրում են տուժածներին։ «Մենք ցանկանում ենք նրանց հարցաքննել», – հայտարարել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դատախազության ներկայացուցչի խոսքերով` քննությունը դեռևս ընթանում է ոստիկանության մեկ աշխատակցի նկատմամբ, սակայն անհրաժեշտության դեպքում կասկածյալների թիվը կավելանա։

ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է. «Բոլոր ոստիկաններն ու անձամբ ես կարծում ենք, որ այս գործը համակողմանի քննության կարիք ունի»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
27 Փետրվարի 2017
Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում
Նախօրեին Արագածոտնում դաժան սպանության կասկածյալը մեկ այլ գործով էլ է մեղադրվել և դատապարտվել։
19:25
27 Փետրվարի 2017
Դավիթաշենում 25–ամյա աղջիկը կախվել է էլեկտրական հոսանքի լարով
Երևանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել:
16:11
27 Փետրվարի 2017
Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել Մերձմոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում
Հայաստանի 35–ամյա քաղաքացին մահացել է հարզենային վնասվածքից մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում։
14:55
27 Փետրվարի 2017
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել` վնասելով երակները
Նախօրեին ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։
13:14
27 Փետրվարի 2017
Վիճել են, գյուղացիները վախեցել են մոտենալ, մեկ էլ տեսել են` վիզը կտրել է. մանրամասներ Արագածոտնի դաժան սպանությունից
Սպանությունը տեղի է ունեցել գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ։
11:15
27 Փետրվարի 2017
Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
10:15
27 Փետրվարի 2017
Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ
Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:35
26 Փետրվարի 2017
Ինքնասպանության փորձ Երևանում
Նախօրեին երեկոյան Երևանում 50–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։