486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ավետիսյանների սպանության գործի վերաբերյալ նոր հանգամանքներ են բացահայտվել. իրավաբան
21:10
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով անցկացված գենետիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, մահից առաջ դիմադրություն է ցույց տվել մարդասպանին, հայտնել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների իրավաբան Լուսինե Սահակյանը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք էր սպանվել, վիրավորված 6 ամսական տղան մահացել էր հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ժամկետային զինծառայող ռուս Վալերի Պերմյակովը։ Նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Կատարվում է քննություն։

«Ընտանիքի հոր և նրա կնոջ մարմինների դիրքը խոսում է այն մասին, որ հարձակման պահին նրանք քնած չեն եղել։ Քննության ընթացքում պարզվել է, որ Ավետիսյանը պայքարի մեջ է մտել մարդասպանի հետ, քանի որ մարմնի վրա, բացի փամփուշտի տեղերից հայտնաբերվել են նաև բութ գործիքով հասցված վնասվածքներ»,– ասաց Սահակյանը։

Ըստ նրա, այդպիսի վնասվածքներ են հայտնաբերվել ձախ աչքի տակ, աջ ուսի վրա և որովայնի հատվածում։

«Դատաբժշկական քննության արդյունքում պարզվել է, որ Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրել մարդասպանին, և որ ինքնաձիգի փողի և կոթի վրա քրտնաճարպային հետքեր են հայտնաբերվել»,– նշեց Սահակյանը։

Նրա խոսքով` անկողնուց հասցրել է վերկենալ նաև Սերյոժա Ավետիսյանի որդին` Արմեն Ավետիսյանը, որի մարմինը հայտնաբերվել է հատակին, իսկ նրա կինը` Արաքսյա Պողոսյանը, սպանության պահին եղել է մահճակալին` փոքրիկ Սերյոժայի հետ։

«Նա, ինչպես և երեխան, ստացել են կտրող–ծակող վերքեր, հավանաբար, ինքնաձիգի սվին–դանակով։ Գենետիկ փորձաքննությունը հաստատել է սվին–դանակի վրա զոհերի արյան հետքերը, որոնք հավանաբար պատկանում են մորն ու երեխային»,– ասաց Սահակյանը։

Իրավաբանի խոսքով` ամենայն հավանականությամբ, մայրը փորձել է պաշտպանել երեխային, ինչի հետևանքով էլ ստացել է ձեռքի շրջանում սվին–դանակի հասցրած վնասվածքները։

Սահակյանը նշեց, որ հավանաբար առաջին սենյակում սկեսրոջ սպանությունից հետո, երկրորդ և երրորդ սենյակներում ընտանիքի մյուս անդամներն արթնացել են և փորձել են որոշակի գործողություններ ձեռնարկել։

«Բայց քանի որ տունը շատ փոքր է, և մի սենյակից մյուսն անցնելը երկար ժամանակ չի պահանջում, ապա, ամենայն հավանականությամբ, ընտանիքի մյուս անդամները պարզապես չեն հասցրել վնասազերծել հանցագործին»,– նշեց Սահակյանը։

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների մյուս իրավաբան Միհրան Պողոսյանն իր հերթին նշեց, որ փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է, որ ինքնաձիգից կրակոցն իրականացվել է հորիզոնական դիրքով։

«Տան պատերի և կահույքի վնասվածքները խոսում են այն մասին, որ կրակոցների պահին զենքի փողը գտնվել է հորիզոնական դիրքում։ Այսինքն` վերևից ներքև կրակոցներ չեն եղել»,– ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ խոսքը տանը հայտնաբերված գույքի, այլ ոչ զոհվածների մարմինների վնասվածքների մասին է։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ դիրքում էին զոհերը կրակոցների պահին, առայժմ չի պարզվել, նշանակվել է նոր փորձաքննություն, որը կպատասխանի այդ հարցերին»,– նշեց Պողոսյանը։

Փորձաքննության տվյալներով, Պերմյակովի արյան նմուշից վերցրած ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում է Ավետիսյանների տանը վառարանի վրա հայտնաբերված ծխախոտի մնացորդի վրա հայտնաբերված ԴՆԹ–ի հետ։

ԴՆԹ–ի նույն հետքերն են հայտնաբերվել նաև սվին դանակի պատյանի և կոթի, սվին դանակի կաշեփոկի և ԱԿՍ-74 ինքնաձիգի, փամփուշտներով պարկուճի և պայուսակի վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:12
21 Հունվարի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
12:27
21 Հունվարի 2017
Ժամերի ընթացքում բացահայտվել է նախօրեին Երևանում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Շաբաթ ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները բացահայտեցին նախօրեին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։
11:00
21 Հունվարի 2017
Սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։