477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Քրեական գործ է հարուցվել Երևանի բուքմեքերական գրասենյակում մարդու մահվան փաստով
19:52
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
 
«2015թ. մայիսի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում դիակ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա.Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել»,– ասվում է հաղորդման մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը):

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում տեղադրված տեսախցիկների` դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ 09.05.2015թ. ժամը 22:43-ին Ա.Կարապետյանը հիշյալ գրասենյակում վիճաբանել և ձեռքերով ու ոտքերով ծեծի է ենթարկել մի տղամարդու։ Վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին, ապա` կրծքավանդակից հրել, ինչի հետևանքով Ա.Կարապետյանը հետ է գնացել, կորցրել  հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախօրեին ՀՀ Առողջապահության նախարարության Դատաբժշկության գիտագործնական կենտրոնից ստացված մահվան մասին բժշկական վկայականի կտրոնի համաձայն՝ Ա.Կարապետյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր կորոնար անբավարարությունը, նրա մոտ հայտնաբերվել է նաև ենթամաշկային արյունազեղում ձախ ծոծրակային շրջանում:
 
Վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը պարզվել է, ով ինքնակամ ներկայացել է և հարցաքննվել։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։