478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն
21:42
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն. ստացվել են դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել են  նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։
 
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում հայտնաբերված  տարբեր իրերի, այդ թվում` ինքնաձիգի, զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։
 
Այսպես՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտների ծխուկներից անջատված ԴՆԹ-ները համընկել են հիմնականում Սերյոժա Ավետիսյանի, ինչպես նաև՝ Արմեն Ավետիսյանի արյան նմուշներից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրերի հետ՝ 99,99% հավանականությամբ:  Իսկ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIPե տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99,99% հավանականությամբ:
 
Փորձաքննությունների ընթացքում փորձագետները ԴՆԹ են անջատել քննությանը ներկայացված սվին դանակի պատյանից, բռնակից և գոտուց, սվին դանակի գոտուց, զինվորական համազգեստից, որը նույնպես 99,99% հավանականությամբ համընկել  է Վ.Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Վ.Պերմյակովի գենետիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև AKC 74 տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։
 
Նախաքննությունը շարունակվում է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
18 Օգոստոսի 2017
Մոխրացած դի է հայտնաբերվել ավտոմեքենայում
Նախօրեին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենա է հայտնաբերվել։
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։