485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վասիլևայի հանցակիցները 4 տարի 3 ամիս կանցկացնեն գաղութում
18:16
08 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումներից մասնակցելու համար։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ՀՀ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում։

Հաղթանակի կապակցությամբ անցկացվող հոբելյանական տոնակատարություններին ավանդաբար Մոսկվա են հրավիրվում բազմաթիվ պետությունների առաջնորդներ։ Մեծ հաղթանակի 70–րդ հոբելյանի տոնակատարություններին մասնակցելու հրավեր է ստացել 68 երկրի նախագահ, ինչպես նաև` ՅՈւՆԵՍԿՕ–ի, ՄԱԿ–ի, ԵՄ–ի, և Եվրոպայի խորհրդի ղեկավարները։

Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անպայման մասնակցելու է Մոսկվայում նախատեսված տոնակատարություններին։

1941թ.–ի հունիսից մինչև 1945թ.–ի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել մոտ 600 հազար հայ, միաժամանակ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 300 հազարը։ 1941թ.–ի տվյալներով` Հայաստանի բնակչության թիվը 1,5 մլն էր կազմում։ Ավելի քան 200 հազար հայ զոհվել է։ Պատերազմի տարիներին 106 հայ զինվոր Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ԽՍՀՄ կրկնակի հերոսներ են ճանաչվել։ Փառքի շքանշանի ասպետ է դարձել 27 հայ զինվոր։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
15:46
13 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, մեկը՝ հղի կին
Ուրբաթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
11:01
13 Հունվարի 2017
Volkswagen, ВАЗ 21102 և Mitsubishi մեքենաներ են բախվել Երևանում. կա վիրավոր
Ավտովթար է տեղի ունեցել նախօրեին Երևանում։