485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում 6 և ավել մագնիտուդով 40 երկրաշարժ է տեղի ունեցել 2015 թ.–ին փորձագետ
15:31
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թ.–ին աշխարհում տեղի է ունեցել 6 և ավել մագնիտուդով 40 երկրաշարժ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՍՊԱԾ ղեկավար Հրաչյա Պետրոսյանը։

«Աշխարհում ընդհանուր առմամբ 6 և ավել մագնիտուդով երկրաշարժերը տեղաբաշխվել են հետևյալ կերպ` 2010 թ.–ին` 174 երկրաշարժ, 2011 թ.–ին` 212, 2012 թ.–ին` 144, 2013 թ.–ին` 154, 2014 թ.–ին` 153, իսկ 2015 թ.–ին մինչ օրս գրանցվել է 40 ուժեղ երկրաշարժ», – նշեց Պետրոսյանը։

«Ապրիլի 25–ին Նեպալում գրանցվեց 7,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Նեպալը Հայաստանի պես գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության գոտում։ Երկրաբանական իմաստով տեղի է ունեցել հետևյալը` հարավում գտնվող Հնդկական շերտը տեղաշարժվել է կամ ավելի հստակ` մտել է Տիբեթյան շերտի տակ, որը բարձրացել է և ցնցում առաջացրել», – նշեց Պետրոսյանը։

Նա ավելացրեց, որ Սպիտակում 1988 թ.–ին տեղի ունեցած երկրաշարժի հետ զուգահեռներ անցկացնելով` կարելի է նշել, որ երկու երկրաշարժերն էլ ունեին տեկտոնական ծագում։

«Բացի այդ, Հայաստանի տարածքում, մասնավորապես` Սպիտակում և Նեպալում գրանցված երկրաշարժերի օջախները գտնվում էին ոչ մեծ խորության վրա` մոտ 10–12 կմ։ Մեր տարածքը հայտնի է մինչև 35 կմ խորությամբ բազմաթիվ սեյսմիկ օջախներով։

«Նեպալի երկրաշարժն ուժեղ էր իր մասշտաբով և սեյսմիկ սանդղակներով, ընդ որում հիմնական ցնցումից հետո 30 րոպեի ընթացքում գրանցվել է 6,7 բալ ուժգնությամբ ևս երկու ցնցում, 5 և ավել մագնիտուդով երկրաշարժերի ընդհանուր թիվը հասել էր 20–ի, իսկ ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան հազար հետցնցում», – ընդգծեց Պետրոսյանը։

Նա նաև ավելացրեց, որ Նեպալում նման ուժգնությամբ երկրաշարժ վերջին անգամ գրանցվել է 80 տարի առաջ։

«Պատմության ընթացքում գրանցվել է 9 և ավելի մագնիտուդով հինգ առավել ուժեղ երկրաշարժեր, որոնցից մեկը 2011 թ.–ին Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում գրանցված երկրաշարժն էր, ինչպես նաև 1960 թ.–ին Չիլիում գրանցված երկրաշարժը և այլն», – նշեց Պետրոսյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
15:46
13 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, մեկը՝ հղի կին
Ուրբաթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
11:01
13 Հունվարի 2017
Volkswagen, ВАЗ 21102 և Mitsubishi մեքենաներ են բախվել Երևանում. կա վիրավոր
Ավտովթար է տեղի ունեցել նախօրեին Երևանում։