486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կոչ է անում փոխել Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
19:45
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում փոխել ձեռներեց Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է ԽՍՀՄ նախկին ժողովրդական պատգամավոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ձեռներեց Գոհար Ենոքյանի ձերբակալման փաստը։ Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնում էին, որ Ենոքյանը ձերբակալվել է Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստության կասկածանքով։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորը մտահոգություն է հայտնել Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստի առնչությամբ։ «Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի  առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել  նրա նկատմամբ խափանման միջոցը», –նշվում է միության հայտարարության մեջ։

Միության նախագահությունը հույս է հայտնել, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն օբյեկտիվության պայմաններում` նշելով, որ հետևողական կլինի  գործի հետագա ընթացքին:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
17:20
20 Փետրվարի 2017
Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։
11:50
20 Փետրվարի 2017
Նոր Արեշում բռնկված խոշոր հրդեհը մարել է չորս մարտական հաշվարկ
Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Նոր Արեշում։
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: