484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Բելֆաստում սպանել են Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին առաջնորդներից մեկին. ԶԼՄ
17:38
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բելֆաստի հարավային մասում երեքշաբթի առավոտյան սպանել են Իռլանդիայի հանրապետական բանակի (ԻՀԲ) նախկին առաջնորդ Ժերար Դեյվիսոնին (Gerard Davison), հայտնում է Belfast Telegraph թերթը։

Թերթի տվյալով` սպանությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9։15–ին քաղաքի հարավային մասում, որտեղ աշխատել է ԻՀԲ–ի նախկին անդամը։ Թերթը նշում է, որ Դեյվիսը վերջին շրջանում աշխատում էր սոցիալական ծառայությունում։

Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թերթը գրում է, որ Դեյվիսոնն ավելի վաղ «բարձր պաշտոն էր» զբաղեցնում «Ժամանակավոր ԻՀԲ» (Provisional IRA) կազմակերպությունում, որն առանձնացել էր Իռլանդական հանրապետական բանակից։

Իռլանդիայի հանրապետական բանակը պայքարում է Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիայի առանձնացման և Իռլանդիայի Հանրապետությանը միանալու համար, ԻՀԲ–ն ու նրանից առանձնացած «Իրական ԻՀԲ» (Real IRA) և «Ժամանակավոր ԻՀԲ» (Provisional IRA) կազմակերպությունները 1970–80–ականներին իրենց նպատակներին հասնելու համար բազմաթիվ ահաբեկչություններ են կազմակերպել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։