480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս սահմանապահները բացահայտել են կեղծ անձնագրով Հայաստան մուտք գործել ցանկացող Սիրիայի մի քաղաքացու
19:14
23 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս սահմանապահները հինգշաբթի  գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Սիրիայի մի քաղաքացու, ով կեղծ անձնագրով փորձում էր ներթափանցել Հայաստան, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության համաձայն` Ստամբուլից ժամանած չվերթի ուղևորների անձնագրային ստուգման ժամանակ Սահմանային վարչության աշխատակիցը հայտնաբերել է Սիրիայի մի քաղաքացու, ով ներկայացրել է Գերմանիայի քաղաքացու կեղծ անձնագիր։

Ներկայում քաղաքացուն ձերբակալել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար, ասվում է հաղորդման մեջ։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
18:20
21 Հունիսի 2017
14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
Երևանում 14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած։
13:14
21 Հունիսի 2017
Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը
Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:36
21 Հունիսի 2017
Փրկարարներն ապամոնտաժել են երևանյան «Պիզայի աշտարակը» (ՖՈՏՈ)
Փրկարարներն ապամոնտաժել են երևանյան 30 –մետրանոց «Պիզայի աշտարակը»:
22:58
20 Հունիսի 2017
Երևանում փոթորկի հետևանքով վնասներ կան (ՖՈՏՈ)
Երևանի Արաբկիր վարչական շրջանում ժամը 19:57-ից մինչև 20:00-ը քամու արագությունը եղել է 12 մ/վ, իսկ պոռթկումը՝ 20 մ/վ:
18:40
20 Հունիսի 2017
Սյունիքում անչափահաս երեխան բռնության է ենթարկվել բակում (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռքով սեղմել են երեխայի պարանոցը, հարվածել գլխին, կրծքավանդակին։
17:38
20 Հունիսի 2017
Սոչիում վթարի հետևանքով Հայաստանի 42–ամյա բնակիչ է մահացել
«Մերսեդեսի» 28-ամյա վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: