486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում ընտանիքի անդամների սպանության վայրում գտնված ինքնաձիգն առանց խլացուցիչի է եղել. փորձաքննություն
22:08
16 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը քննվող քրեական գործով հրապարակել է նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, հանցագործության վայրում հայտնաբերված ինքնաձիգի վրա խլացուցիչ չի օգտագործվել

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է  և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։.

«Փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի  ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել»,– ասվում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։

ՔԿ–ից նշում են, որ կրակված գնդակների, կրակված գնդակի մեկ պատյանի և մեկ միջուկի  մանրադիտակային հետազոտությամբ ևս դրանց վրա խլացուցիչով զենքից կրակված լինելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։

Տան պատերի, կահույքի, վերմակների, ծածկոցների, տուժողների հագուստների վրա հայտնաբերված վնասվածքները, փորձաքննության եզրակացության համաձայն,  պատճառվել են 5,45մմ տրամաչափի գնդակներով և դրանց բեկորներով։

 Դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն,  կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին:

Ըստ փորձագետների՝ դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել են կրակոցի արգասիքների կազմի մեջ մտնող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքեր: Նման հետքեր են հայտնաբերվել նաեւ տուժողների հագուստների վրա։

Անչափահաս Սերյոժա Ավետիսյանի հագուստների, մանկական ծածկոցի, սավանի վրա հայտնաբերված կտրած-ծակած վնասվածքները, եզրակացության համաձայն, կարող էին առաջանալ ինչպես փորձաքննությանը ներկայացված սվին-դանակի շեղբի ներգործության, այնպես էլ նմանատիպ` մեկսայրանի ծակող-կտրող շեղբ ունեցող այլ գործիքի (ների) շեղբի ներգործությունների արդյունքում:

Նշված սվին-դանակի բռնակի և շեղբի միացման հատվածում հայտնաբերվել են կրակոցի արգասիք հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր։

Սվին-դանակի հայտնաբերվել են համեմատական հետազոտության համար պիտանի, բամբակյա ծագում ունեցող միկրոմանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Սերյոժա Արմենի Ավետիսյանի ժիլետի գործվածքի կազմի մեջ մտնող համապատասխան մանրաթելերի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
12:12
17 Փետրվարի 2017
Արարատում որդին դանակի 7 հարվածներով սպանել է հորը. հայտնի են որոշ մանրամասներ
Նախօրեին սպանություն է կատարվել Արարատի մարզում։

11:10
17 Փետրվարի 2017
Կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել սատկած շների և առնետների հարևանությամբ Արարատում
Նախօրեի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
21:14
16 Փետրվարի 2017
Հրդեհաշիջման ժամանակ փրկարարական ջոկատի հրամանատարը կոտրվածք է ստացել
Հինգշաբթի ցերեկը հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
14:59
16 Փետրվարի 2017
Հայաստան–Վրաստան սահմանին կրկին երկրաշարժ է գրանցվել
Հինգշաբթի` փետրվարի 16–ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանին։
14:53
16 Փետրվարի 2017
Զորամասի մարտական դիրք տանող ճանապարհին բուլդոզերն ընկել է ձորը. մեկ զինծառայող մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Փետրվարի 15-ին  ժամը  15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող բուլդոզերը։
13:17
16 Փետրվարի 2017
21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել Թումանյանի այգում
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: