480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Մարոկկոն Հայաստանին է հանձնել Ֆրանսիայի քաղաքացու սպանության մեջ կասկածվող, հետախուզվող տղամարդու
17:34
16 Ապրիլի 2015


ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորս տարի առաջ Երևանում Ֆրանսիայի քաղաքացու սպանության համար կասկածվող տղամարդը Մարոկկոյից էքստրադիցիայի է ենթարկվել դեպի Հայաստան, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

48–ամյա Գևորգ Խաչատրյանը հետախուզման մեջ էր Հայաստանի Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի երկրորդ մասի 8–րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական նպատակներով)։

Կասկածյալը Երևան է տեղափոխվել Ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համատեղ օպերատիվ խմբի կողմից։

Ոստիկանության տվյալներով` Գևորգ Խաչատրյանը 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել էր Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյի հետ` նրան սպանելու մտադրությամբ։

«Հարլեյին սպանելուց հետո նա հափշտակել է նրա բանկային քարտերը ու 2012 թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո: Բնակություն հաստատելով Մոնիկ Հարլեյի՝ Մարաքեշ քաղաքում գտնվող առանձնատանը՝ Խաչատրյանը փորձել էր նրա ֆինանսական ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով խարդախության մեջ»,– ասվում է հաղորդման մեջ։

2012 թ. հոկտեմբերի 9-ին փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունք՝ նախաքննության: Ավելի ուշ պարզվել է, որ նա կալանավորված է Մարոկկոյում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
28 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. երկու մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:06
28 Հունիսի 2017
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ շուրջ 1կգ 300 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափի թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերվել։
17:34
28 Հունիսի 2017
ԱԻՆ–ը ճշգրտումներ է ներկայացնում Սևանա լճում գրանցված ողբերգության մասին
ՀՀ ԱԻՆ–ը մանրամասներ է ներկայացնում քիչ առաջ Սևանա լճում գրանցված ողբերգության մասին։
16:53
28 Հունիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. Սևանա լճում երեխա է խեղդվում
Րոպեներ առաջ ահազանգել է ստացվել այն մասին, որ Սևանա լճում երեխա է խեղդվում։
16:35
28 Հունիսի 2017
Երևանի կենտրոնում մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Այսօր ավտոմեքենա է այրվել Երևանի կենտրոնում։
15:08
28 Հունիսի 2017
22–ամյա երիտասարդը փորձել է վերջ տալ կյանքին
Նախօրեին ինքնասպանության փորձ է կատարվել Երևանում։
10:53
28 Հունիսի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Վայոց Ձորում. 28–ամյա ուղևորուհին մահացել է
Նախօրեի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
10:29
28 Հունիսի 2017
Հրդեհ Երևանի կենտրոնում. հայտնի բացօթյա սրճարաններից մեկը վերածվել է մոխրակույտի
Չորեքշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը: