484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Կալինինգրադի կենդանաբանական այգու այցելուների պատճառով նյարդային խանգարում ստացած շնաձուկը սատկել է
15:39
15 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թեև Կալինինգրադի կենդանաբանական այգու աշխատակիցները ջանք չեն խնայել, այնուհանդերձ այգու սև շնաձուկը սատկել է։ Այգու այցելուների պատճառով նա նյարդային խանգարում էր ստացել, ՌԻԱ Նովոստիին է պատմել այգու մամուլի քարտուղար Եկատերինա Միխայլովան։

«Շնաձկանը հերձելուց հետո պարզվել է, որ կենդանու սիրտը շատ թույլ էր, և այն փաստորեն չի դիմացել ծանրաբեռնվածությանը։ Կենդանու մյուս բոլոր օրգանները կատարյալ վիճակում էին։ Շնաձկների այս տեսակը քիչ է ապրում անազատության մեջ։ Մեր շնաձուկը լավ խնամքի շնորհիվ այգում ապրեց երկու տարի։ Ձկնաբանների կարծիքով` դա բավականին մեծ ժամկետ է», – ասել է Միխայլովան։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այգու այցելուները երկար ժամանակ համառորեն խփել են ապակուն, փորձել շնաձկան ուշադրությունը գրավել, իսկ ձուկը  դեսուդեն է նետվել ակվարիումի մեջ, հարվածել ակվարիումի պատերին, ինչի հետևանքով վնասել է քիթն ու աչքերը։ Վերքերը չեն բուժվել այցելուների մեծ հոսքի պատճառով, իսկ նրանք համառորեն հանգիստ չեն տվել կենդանուն։

Ձկնաբանները ժամանակավորապես մեկուսացրել էին շնաձկանը, ակվարիումի ջրի մեջ հականեխող և հանգստացնող դեղամիջոցներ ավելացրել, ինչը, այգու ձկնաբանների կարծիքով, երկարացրել էր կենդանու կյանքը։ Կարանտինից հետո մասնագետները մշտապես հետևում էին շնաձկանը։ Ձուկը փոքր–ինչ հանդարտվել էր, սկսել էր նորմալ սնվել և հանգիստ լողալ։ Սակայն մասնագետներից ոչ ոք նրա հետագա ինքնազգացողության վերաբերյալ կանխատեսումներ չէր անում։

Միխայլովայի խոսքով` այս տեսակի շնաձուկ այգի այլևս չի բերվի։ Խութային շնաձկները մինչև 1,5 մետր երկարություն են ունենում, անազատության մեջ նրանց չափերը սահմանափակվում են ակվարիումի մեծությամբ։ Կալինինգրադի այգու շնաձուկը մոտ կես մետր երկարություն ուներ։ Ժամանակ ընթացքում հավանաբար այստեղ կբերվեն կատվային շնաձկներ, որոնք ավելի հանգիստ են, սթրեսակայուն և ավելի լավ են հարմարվում փոքր ակվարիումներին։

Կալինինգրադի կենդանաբանական այգին Ռուսաստանի ամենահին այգիներից մեկն է։ Բացվելու պահին` 1896 թվականին, կենդանաբանական այգին արդեն ուներ 260 տեսակի շուրջ 900 կենդանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կենդանաբանական այգին այցելուների համար բացվեց միայն 1947 թվականին։ 2014 թվականի վերջին այգում ներկայացված էր կենդանիների 298 տեսակ, որոնցից 149-ը ներառված է Կարմիր գրքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
28 Ապրիլի 2017
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից 55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
19:06
28 Ապրիլի 2017
Քիչ առաջ դի է նկատվել Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում
Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում դի է նկատվել։
18:55
28 Ապրիլի 2017
Խոշոր վրաերթ Երևանում. չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի:
17:12
28 Ապրիլի 2017
Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին Lada Samara–ն բախվել է ծառին. 36–ամյա հայազգի ուղևորը մահացել է
Այսօր Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին Lada Samara մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
16:34
28 Ապրիլի 2017
Արարատում զինծառայողը դաժանորեն սպանել է 69–ամյա տաքսիստի. նա մանրամասներ է ներկայացնում
Արարատի մարզում 36–ամյա պայմանագրային զինծառայողը կասկածվում է 69–ամյա տաքսիստի սպանելու մեջ։
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։