483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված անձանց թիվը հասել է 5-ի
18:55
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Երևանում անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված անձանց թիվը հասել է 5-ի, նշված է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ 2015թ.-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալել էին չորս հոգու։

«2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 5 անձ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ապրիլի 24–ին հակակառավարական ակցիաներ անցկացնելու կոչերով հանդես էր եկել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը, որը գլխավորում է ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը։ Որոշ տվյալներով, նա բերման է ենթարկվել։

«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը»,– նշված է կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։

Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ  Տիգրան Եգորյանը և Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գևորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գևորգ Դավթյանը։

Կասկածյալ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը եւ Գեւորգ Դավթյանը։

Նախաքննությունը շարունակվում է, առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։