483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Քննիչները զննություն են անցկացրել այն հինգ բժիշկների գրասենյակներում, որոնց դիմել էր А320–ի երկրորդ օդաչուն. ԶԼՄ
16:32
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայում А320 ինքնաթիռի կործանման քննության շրջանակում Դյուսելդորֆի դատախազությունը զննություն է անցկացրել հինգ բժիշկների գրասենյակներում, ուրբաթ հաղորդում է Spiegel ամսագիրը` հղում անելով քննչական խմբի սեփական աղբյուրին։ Քննության վարկածով` А320–ի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիտցը բժշկական խորհրդատվություն է անցել այդ բժիշկների մոտ։

Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320–ը, որը ուղևորվում էր Բարսելոնայից Դյուսելդորֆ, մարտի 24–ին կործանվել է Ֆրանսիայի հարավ–արևելքում` Ալպերի դժվարհասանելի վայրում։ Կործանման հետևանքով զոհվել է 150 մարդ։ «Սև արկղերի» ձայնագրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ինքնաթիռը կործանվել է երկրորդ օդաչուի`Գերմանիայի քաղաքացի Լուբիտցի դիտավորյալ գործողությունների հետևանքով։ Նա փակել է օդաչուների խցիկը առաջին օդաչուին ներս չթողնելու համար և փոխել է ինքնաթիռի ուղղությունը դեպի ներքև, ինչից հետո ինքնաթիռը բախվել է լեռանը։

«Զննություն է իրականացվել հինգ բժիշկների գրասենյակներում, առգրավվել են երկրորդ օդաչուի բժշկական քարտերը», – Spiegel–ը մեջբերում է քննության ներկայացուցչին, որի խոսքերով` բազմաթիվ բժիշկներ շարունակում են դիմել դատախազություն` հայտարարելով, որ նրանք խորհրդատվություն են տրամադրել 27–ամյա Լուբիտցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հիմնականում նրանք նևրոլոգներ և հոգեբույժներ են։ «Լինելով բավականին երիտասարդ` նա բավականին մեծ թվով բժիշկների է դիմել», – հայտարարել է աղբյուրը։ Միաժամանակ Լուբիտցը, որպես կանոն, հրաժարվում էր բուժզննումից, բժիշկներից ոչ մեկը պատկերացում չուներ նրա հիվանդությունների տևողության և ծանրության մասին։

Ավելի վաղ քննության արդյունքում հայտնի էր դարձել, որ Լուբիտցը երկար ժամանակ բուժվում էր դեպրեսիայից, մահվանից առաջ վերջին ամիսների ընթացքում նա տարբեր բժիշկներից հիվանդության բազմաթիվ թերթիկներ է ստացել, նրա բնակարանում գտնվել է մեծ թվով դեղորայք, այդ թվում` քնաբեր և հոգեմետ դեղամիջոցներ։ Հայտնի է, որ վերջին անգամ նա բժիշկի է դիմել Դյուսելդորֆի համալսարանական կլինիկայում մահվանից երկու շաբաթ առաջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
09 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: