483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
Lufthansa–ն խոստանում է հնարավորինս օգնել վթարված Airbus А320–ի ուղևորների հարազատներին
14:41
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Lufthansa ավիաընկերության վարչության ղեկավար Քարսթին Շպորը, ով չորեքշաբթի ժամանել է Germanwings ավիաընկերությանը պատկանող A320  ինքնաթիռի կործանման վայր, խոստացել է հնարավորինս օգնել զոհվածների հարազատներին և ոչ միայն սկզբնական ժամանակահատվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կցանկանայի զոհվածների հարազատներին ասել, որ մենք ձեզ կօգնենք ոչ միայն այս շաբաթների ընթացքում։ Մենք ձեզ օգնենք որքան անհրաժեշտ լինի։ Խոստանում եմ», – ասել է Շպորը լրագրողներին միջադեպի վայրում, հայտարարության ուղիղ հեռարձակումն իրականացնում է N-24 հեռուստաալիքը։

Նա կրկին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

«Մենք այնքան տխուր ենք, որ Lufthansa–ում նման դժբախտություն է տեղի ունեցել, սգում ենք կորստի կապակցությամբ։ Խոսքեր չկան մեր զգացմունքները նկարագրելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով օգնում է մեզ այստեղ` ավիավթարի վայրում», – ասել է Շպորը։

Ավելի վաղ Lufthansa–ն առաջարկել էր վճարել մինչև 50 հազար եվրո ավիավթարի հետևանքով զոհված յուրաքանչյուր ուղևորի համար` որպես զոհերի ընտանիքների տրամադրվող անհապաղ ֆինանսական օգնություն։

Lufthansa–ի դուստր ձեռնարկությանը` Germanwings ընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը կատարում էր Բարսելոնա–Դյուսելդորֆ չվերթը, կործանվել է մարտի 24–ին Ֆրանսիայի հարավ–արևելքում` Ալպերի դժվարհասանելի շրջանում։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 150 մարդ։

Միակ «սև արկղի» ձայնագրությունը մատնանշում է, որ ինքնաթիռը կործանվել է երկրորդ օդաչուի` Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լուբիտցի դիտավորյալ գործողությունների հետևանքով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
11:29
20 Մարտի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
Երկուշաբթի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
12:01
19 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ տեղում մահացել է, 3–ը ծայրահեղ ծանր են
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:35
19 Մարտի 2017
Խոշոր ՃՏՊ Երևան–Սևան ճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Նախօրեին`մարտի 18-ին, խոշոր ավտովթար է գրանցվել Երևան–Սևան ավտոճանապարհին։
19:27
18 Մարտի 2017
Երևանում անհայտ անձը ավտոտնակից ցած է նետել Nissan Teana մակնիշի ավտոմեքենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ մարտի 18-ին, խորհրդավոր դեպք է տեղի ունեցել Երևանում։
09:41
18 Մարտի 2017
Բյուրականում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է։