481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Նորածնին սպանելու փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
21:10
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2015 թվականի մարտի 23-ին Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ բնակչուհիներից մեկը նույն օրը տնային պայմաններում ծննդաբերել է, և նրա պտուղը մահացած է եղել:

Դեպքի կապակցությամբ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը)։

Քննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Երեխայի մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ, որի ընթացքում հայտնել է, որ 2015 թվականի մարտի 23-ին առավոտյան տանը ծննդաբերել է արական սեռի երեխա, ապա՝ խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով:

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին (կինն ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա)։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
19 Հոկտեմբերի 2017
ՃՏՊ–ի հետևանքով մահացել է մեքենայի 65–ամյա ուղևորը
Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
15:09
18 Հոկտեմբերի 2017
Դեբեդ գետում 52–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Քիչ առաջ Դեբեդ գետում տղամարդու դի է հայտնաբերվել։
14:27
18 Հոկտեմբերի 2017
Լոռիում ամուսինը միս կտրելու դանակով դանակահարել է կնոջը
Ընտանեկան բռնության դեպք է գրանցվել Լոռու մարզի Մեծավան գյուղում։
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։
18:28
17 Հոկտեմբերի 2017
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։
16:20
17 Հոկտեմբերի 2017
30–ամյա հովվի դի է հայտնաբերվել Զովունիի մոտակայքում
30–ամյա հովվի որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ նախօրեին։
19:53
16 Հոկտեմբերի 2017
Մասիսում BMW է կողաշրջվել. 23–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Մասիսում 23 վարորդը հոսպիտալացվել է BMW–ի կողաշրջման հետևանքով։
16:03
16 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայ գործարարի սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
12:44
16 Հոկտեմբերի 2017
Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։
11:51
16 Հոկտեմբերի 2017
Toyota–ն բախվել է գովազդային վահանակին, վարորդը մեքենայում այրվել է
Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։