484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հետախուզում է հայտարարել Գրիգորյան եղբայրների նկատմամբ
19:21
11 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Գրիգորյան եղբայրների նկատմամբ, ովքեր մեղադրվում են մարտի 7–ին տեղի ունեցած փոխհրաձգության մեջ, որի հետևանքով տուժել է վեց մարդ, նշվում է ՔԿ–ի Facebook–յան էջում։

Մարտի 7–ին ուշ երեկոյան Գյումրիում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով հրազենային և ծակող–կտրող վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 6 մարդ։ Երեքշաբթի գիշերը վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էր։

Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մարտի 10-ին որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եղբայրներից մեկը` Ա. Գրիգորյանը, մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, իսկ Գ. Գրիգորյանը մեղադրվում է զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: