486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազը չի ստացել Պերմյակովին հանձնելու միջնորդության պատասխանը
16:14
10 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազը ռուս գործընկերոջից դեռևս չի ստացել հայ իրավապահներին Պերմյակովին  հանձնելու միջնորդության պատասխանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմաբազան, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք է սպանվել, վիրավորված 6 ամսական երեխան մահացել է հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա ձերբակալվել է և ընդունել իր մեղքը։

Փետրվարի 3–ին Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը միջնորդությամբ  դիմել էր ռուսաստանցի իր գործընկեր Յուրի Չայկային`2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցով։

Գլխավոր դատախազի խոսքերով, միջնորդությունը քննարկման փուլում է։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ ծառայողական գաղտնիքից ելնելով պատասխանը չի կարող հրապարակվել։

«Այս պահին, նախատեսված գործառույթների համապատասխան մենք օգտվեցինք միջնորդության հնարավորությունից, իսկ պատասխանը ստանալուց հետո` կքննարկենք հետագա քայլերը։ Միաժամանակ հնարավոր է վերջնական չլինի, քանի որ այլ միջազգային համաձայնագրով Հայաստանը կարող է այլ հարցումներ ուղարկել համապատասխան տարբեր նախատեսված նորմաներով»,–ասաց Կոստանյանը։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, ՌԴ գլխավոր դատախազության միջազգային–իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուպրյանովը փետրվարի 24–ին պարզաբանող նամակ է ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազության միջազգային–իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանին։

Նամակում մասնավորապես ասված էր, որ ՌԴ գլխավոր դատախազությունում ներկայում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության 03.02.2015թ  միջնորդությունը` Գյումրիում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը (որով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Վ.Պ. Պերմյակովին։) ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության քննարկման մանրամասների վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազությունն առաջիկայում կհաղորդի` լրացուցիչ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի: